Բանկի ղեկավարություն

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ընթացիկ գործունեության ղեկավարումը, բիզնեսի հիմնական տեսակների նկատմամբ Բանկի ռազմանավարության զարգացման իրականացման, կառավարման համակարգերի և վերահսկողության կազմակերպումը իրականացնում է Բանկի գործադիր մարմինը`Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը: Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը ենթարկվում են Բանկի Ժողովին և Խորհրդին։ Իրենց գործունեությունում Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ, Բանկի Կանոնադրությամբ, Ժողովի և Խորհրդի որոշումներով, Բանկի ներքին իրավական ակտերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կառավարման գործընթացը նախատեսում է ռազմավարական և տակտիկական որոշումների ընդունման արդյունավետ համակարգ և իրականացվում է միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ 
Բանկի Թոփ-մենեջմենտը ներկայացված է ֆինանսական բնագավառում մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով։

    
Տելեգին Իվան Գավրիիլի
Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ 
    
ՎՏԲ Խմբում է 2011 թվականից:
Ունի 16 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում:
 
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝

2016 թվականից մինչ 2018 թվականը եղել է "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն: 
2013 թվականից մինչ 2016 թվականը եղել է  "ՎՏԲ Խումբ" ԲԲԸ (Մոսկվայի Բանկ) Մանրածախ բիզնեսի հատուկ նախագծերի Տնօրինության ղեկավար:
2011-2012 թվականներին զբաղեցրել է "Մոսկվայի Բանկ" ԲԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրինության ցանցում մանրածախ վաճառքի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
2004 թվականից մինչ 2011թվականը աշխատել է "Մոսկվայի Բանկ"ԲԲԸ  Մանրածախ բիզնեսի դեպարտամենտում:
2004 թվականին աշխատել է "Ալֆա բանկը" ԲԲԸ Մանրածախ բիզնեսի դեպարտամենտում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականին՝ "Սբերբանկ" ԲԲԸ - ում:
Ծնվել է 1982 թվականի ապրիլի 9-ին:
Ունի բարձրագույն կրթություն:
2005 թվականին ավարտել է Մոսկվայի պետական տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի համալսարանը, մասնագիտությամբ  ֆինանսիստ է:


   

Լիսիչենկո Դմիտրի Վալերիի
Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն

Ունի 12 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում, որից 8 տարին՝ ՎՏԲ խմբում:
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` 
2016-2018 թթ. եղել է  Սբերբանկի Վերլուծության և արդյունավետության վերահսկողոթյան գծով տնօրենը:
2015-2016 թթ. զբաղեցրել է Լոկո-Բանկի Ֆինանսական տնօրենի պաշտոնը:
2007-ից մինչև 2015 թթ. ՎՏԲ24 Բանկում զբաղեցրել է  Ֆինանսական դեպարտամենտի Ֆինանսական և վերլուծական հաշվետվետվությունների վարչության պետի պաշտոնները:
2004-2007 թթ. աշխատել է Դելտա Բանկի (GE Money Bank), Ռուսկի  Ստանդարտ Բանկի ֆինանսա-վերլուծական ստորաբաժանումներում:
Ծնվել է 1982 թ. դեկտեմբերի 5-ին
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն և MBA աստիճան:
2017 թ.-ին անցել է ուսուցում  Սբերբանկի London Business School–ի  հետ համատեղ Բարձրագույն օղակի ղեկավարների համար Զարգացման ծրագրով (EDP):
2014 թ.-ին անցել է ոսուցում ՎՏԲ24 “Կադրային ակտիվ” ծրագրով (Էկոնոմիկայի բարձրագուն դպրոց, Մոսկվա)
2012 թ.-ին ստացել է  SBS Swiss Business School (Zurich)-ի  Master of Business Administration աստիճան «Global Finance and Banking» ուղղությամբ
2012 թ.-ին ստացել է  РАНХиГС (Մոսկվա) Master of Business Administration աստիճան “Բանկեր” ուղղությամբ
2004 թ.-ին գերազանց ավարտել է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական Ակադեմիան “Ֆինանսներ և վարկեր” մասնագիտությամբ:



    

     

Մաճկալյան Սոֆյա Արայի
Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն


ՎՏԲ Խմբում է 2011թ.-ից:
Ունի 14 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում.


2018թ.-ի ապրիլից զբաղեցնում է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի  պաշտոնը:

Վերահսկում է հետևյալ ստորաբաժանումները. Մանրածախ բիզնեսի պրոդուկտների զարգացման վարչությունը, ցանցում վաճառքների վարչությունը, այլընտրանքային ուղիներով վաճառքների վարչությունը, մանրածախ բիզնեսի վերլուծության և հաշվետվության վարչությունը,  բողոքների կենտրոնը և հեռախոսային կենտրոնը:

2017-2018 թթ.  զբաղեցրել է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտիտնօրենի  տեղակալի պաշտոնը:
2011-2017 թթ. զբաղեցրել է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի  զարգացման վարչության պետի պաշտոնը:
2004-2008 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Քարտերի թողարկման և սպասարկման բաժնում: 2009 թ.-ին նշանակվել է տվյալ բաժնի պետ:

Ծնվել է 1984 թ. հուլիսի 12-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
2015թ.-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի կառավարման բարձրագույն դպրոցը:
2011 թ.-ին ավարտել է Գիտությունների Ազգային ակադեմիան, մագիստրոսի աստիճան:
2004 թ.-ին  ավարտել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, բակալավրի աստիճան:



   

 Գլադիլին Ալեքսեյ Անատոլիի
Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

ՎՏԲ Խմբում է 2018 թվականից:
Ունի 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում:
Ավելի վաղ զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.
2015-2018 թթ. զբաղեցրել է Լիդեր ՊԸ ֆինանսական տնօրենի պաշտոնը
2015 թ. փետրվարից նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է ՄԱԲ ՀԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը 
2013-2014 թթ. զբաղեցրել է "Ռոսսելխոզբանկ" ԲԲԸ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը
2011-2013 թթ. զբաղեցրել է Բանկ "Պետրոկոմերց" ԲԲԸ Մոսկովյան տնօրինության տնօրենի պաշտոնը
2010-2011 թվականներին զբաղեցրել է "ՄՏՍ-Բանկ" ԲԲԸ կորպորատիվ բիզնեսի զարգացման   փոխնախագահի պաշտոնը
2009-2010 թթ. եղել է դեպարտամենտի տնօրեն "Յունիաստրում" АКБ-ում
2007-2009 թթ. զբաղեցրել է ԱբսոլյուտԲանկ" ՓԲԸ կորպորատիվ կառավարչի պաշտոնը
1998-2007 թթ. աշխատել է վարկային (ՏրանսԿրեդիտԲանկ, Ռուսաստանի Խնայբանկի Աստրախանի բաժանմունք) և արդյունաբերական (СМР) կազմակերպություններում տարբեր պաշտոններում։ 
 

Ծնվել է 1979 թվականի հուլիսի 6-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Տնտեսական գիտությունների թեկնածու է:
2001 թ.-ին ավարտել է Աստրախանի Պետական Տեխնիկական Համալսարանը (АГТУ), Տնտեսագիտական ֆակուլտետը, Տնտեսագիտւոթյուն և կառավարում ձեռնարկությունում (ըստ ճյուղերի)


  
   

Սադոյան Նարեկ Էդուարդի
Իրավաբանական վարչության պետ
Տնօրինության անդամ

ՎՏԲ խմբում է 2013 թվականից: 
Ունի 19 տարվա աշխատանքային փորձ Իրավագիության բնագավառում:  

Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   
2009-2013 թվականներին աշխատել է «Պրոկրեդիտբանկ» ՓԲԸ որպես Իրավաբանական վարչության պետ:
2006-2009 թվականներին աշխատել է «Կասկադբանկ» ՓԲԸ Իրավաբանական վարչության պետի պաշտոնում:
2005-2008 թվականներին աշխատել է «Կասկադ Կապիտալ Հոլդինգ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնում: 
2001-2005 թվականներին աշխատել է «Առլեքս ինթերնեյշնլ» ՍՊԸ որպես իրավախորհրդատու: 
1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ ռազմական ոստիկանությունում որպես իրավախորհրդատու:

Ծնվել է 1974 թվականին հոկտեմբերի 27-ին:
Ունի բարձրագույն կրթություն: 
2003-2005 թվականներին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 
1992-1997 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 


    

Սվիմոնիա Լալի 
Ադմինիստրատիվ դեպարտամենտի տնօրեն

ՎՏԲ խմբում է 2010 թվականից:
Ունի 11 տարվա աշխատանքային փորձ մարքետինգի և PR բնագավառում:

2018թ.-ից  զբաղեցնում է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Ադմինիստրատիվ դեպարտամենտի տնօրենի  պաշտոնը:

Վերահսկում է հետևյալ ստորաբաժանումները. Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը, Բանկի աշխատակազմը և տնտեսական վարչությունը:

Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   

2010-2018 թվականներին աշխատել է ՎՏԲ (Հայաստան) Բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:
2006-2009 թվականներին աշխատել է ՊրոԿրեդիտ բանկում (Վրաստան) որպես հասարակայնության հետ կապերի մենեջեր:
2008-2009 թվականներին ղեկավարել է Մարքետինգի և PR բաժնի աշխատանքները ՊրոԿրեդիտ բանկում (Հայաստան):
2004-2006 թվականներին եղել է MSG գովազդային գործակալության մարքետինգի գծով մենեջեր:
2002-2003 թվականներին աշխատել է Sparkasse բանկում, Մարքետինգի և PR բաժնում (Գերմանիա):
2001-2003 թվականներին եղել է Fonetix Call Center GmbH (Գերմանիա) վաճառքի խմբի անդամ, օպերատոր:
1996-1998 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողական թերթի թղթակից, լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ:  

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 13-ին: 
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
Ավարտել է Իվ. Ջավախիշվիլիի անվ. Թբիլիսիի պետական համալսարանը, ունի բակալավրի աստիճան տնտեսագիտության բնագավառում: 
1999-2003 թվականներին սովորել է Բրանդենրբուրգյան տեխնիկական համալսարանում (Գերմանիա), տնտեսագիտության ֆակուլտետում: 
2005 թվականին ավարտել է Կովկասյան ակադեմիական կենտրոնը` Մարքետինգի և կառավարման գծով ծրագիր:          

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Թոփ-մենեջմենտ


Լալի Սվիմոնիա- Ադմինիստրատիվ դեպարտամենտի տնօրեն  

Առաքելյան Շուշան Սամվելի - Անձնակազմի կառավարման վարչության պետ

Բեգլարյան Արսեն Բորիկի - Ներքին աուդիտի դեպարտամենտի տնօրեն

Մխիթարյան Գարեգին Վահանի - Անվտանգության վարչության պետ
 
Խաչիկյան Հեղինե Վաղարշի- Կորպորատիվ կառավարման բաժնի ղեկավար, Խորհրդի քարտուղար  

Մինասարովա Մայա Միխայիլի - Բանկանին Գործարքների մոնիթորինգի բաժնի ղեկավար




Բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների մասին տեղեկություն
Բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների մասին տեղեկություն (յուրաքանչյուրին առանձին)
Բանկի խորհրդի անդամների, տնօրինության նախագահի և գլխավոր հաշվապահի հաշվետու ժամանակահատվածում բանկից ստացված վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն 


Թարմացվել է առ 06.06.2018 թ., 09:00