Առաջատար մասնագետ - Պուշկին մ/ճ

ՊԱՇՏՈՆ`                     Առաջատար մասնագետ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`       Պուշկին մ/ճ

ՎԱՅՐ`                          ք. Երևան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`          15.10.2018թ.


Աշխատանքային պարտականություններ.


• Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,

• Իրականացնում է խորհրդատվություն Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների վերաբերյալ, օգնում հաճախորդին ընտրել օպտիմալ բանկային պրոդուկտ / համապարփակ պրոդուկտային առաջարկ՝ բացահայտված կարիքների հիման վրա,

• Տեղեկացնում է հաճախորդներին համապատասխան պրոդուկտից օգտվելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի և լրացման կանոնների մասին, տրամադրում է պրոդուկտից օգտվելու համար փաստաթղթերի ձևանմուշ,

• Հաճախորդի դիմումի հիման վրա բացում է ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվներ, ընդունում վճարային քարտերի տրամադրման և փակման հայտեր, տրամադրում հաճախորդի կողմից պատվիրված քարտերը,

• Համապատասխան հաստատման առկայության դեպքում տրամադրում է հաճախորդների հաշիվների վերաբերյալ տեղեկանք,

• Լրացնում է հաճախորդների կողմից հայցած բանկային պրոդուկտների համապատասխան հայտեր, ընդունում վարկային հայտեր և հետևում հետագա հաստատման գործընթացին,

• Իրականացնում է Բանկում գրավադրված գույքերի մոնիտորինգ (համապատասխան կարգերով սահմանված) և ներկայացնում գույքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն,

• Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,

• Հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,

• Հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:


Ներկայացվող պահանջներ.

• Բարձրագույն կրթություն,

• բանկային գործի իմացություն,

• հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,

• զարգացած համակարգչային հմտություններ,

• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,

• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,

• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,

• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

• լարված աշխատանք կատարելու ունակություն:


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Pushkin leading specialist/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:


Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: