ԴՊ գծով առաջատար մասնագետ

ՊԱՇՏՈՆ`                     ԴՊ գծով առաջատար մասնագետ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`       Հեռակա բռնագանձման բաժին, խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչություն

ՎԱՅՐ`                          ք. Երևան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`          20.11.2018թ.


Աշխատանքային պարտականություններ.

• Բանակցություններ վարել դեբիտորական պարտավորություններ ունեցող հաճախորդների հետ, իրականացնել աշխատանք` ուղղված  վերջիններիս մարմանը,

• Պատրաստել ծանուցումներ, ծառայողական գրություններ, պետ. հաստատություններ ուղարկվող հարցումներ,

• Հավաքագրել և ներկայացնել  հաճախորդների հետ պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ նյութեր Տնօրինության կամ Վարկային կոմիտեի քննարկմանը ներկայացնելու համար,

• Կազմել հաճախորդների պարտավորությունների վերաբերյալ հաշվապահական տեղեկանքներ,

• Նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր` գործը Իրավաբանական վարչություն  փոխանցելու համար,

• Մուտքագրել խնդրահարույց հաճախորդների հետ կապված նոր տեղեկատվություն ԱԲՀ,

• Վարել դեբիտորական պարտք ունեցող հաճախորդների տվյալների մատյան,

• Պատրաստել հաճախորդներից ստացված նամակների պատասխաններ,

• Իրականացնել այլ ընթացիկ հանձնարարություններ:


Ներկայացվող պահանջներ.


• բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,

• ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,

• անալիտիկ մտածելակերպ,

• պատասխանատվության զգացում,

• սթրեսակայունություն և ինքնակառավարման հմտություններ,

• թիմում աշխատելու ունակություն,

• զարգացած համակարգչային հմտություններ, 

• հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր):


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /URPA Leading Specialist/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:


Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: