Սրահի ադմինիստրատոր - Փրայմ մասնաճյուղ

ՊԱՇՏՈՆ`                  Սրահի ադմինիստրատոր
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`    Փրայմ մասնաճյուղ
ՎԱՅՐ`                       ք. Երևան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`      30.11.2018թ.

Աշխատանքային պարտականություններ.

• Ընդունում է մասնաճյուղ մուտք գործած VIP հաճախորդներին, ուղղորդում կամ ուղեկցում է սպասարկման սրահ,
• VIP հաճախորդների պահանջմունքների բացահայտում, 
• VIP հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտի վերաբերյալ,
• Իրականացնում է նոր և վերաթողարկված քարտերի տրամադրում,
• Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում, 
• VIP հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում 
• VIP հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան,
• Կատարում է անմիջական ղեկավարի և մասնաճյուղի կառավարիչի կամ նրա փոխարինողի այլ հանձնարարականներ:

Ներկայացվող պահանջներ.

• Բարձրագույն կրթություն,
• ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
• բանկային գործի իմացություն, 
• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ, 
• զարգացած համակարգչային հմտություններ, 
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր),
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, 
• շփման զարգացած հմտություններ, 
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում, 
• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն, 
• լարված աշխատանք կատարելու ունակություն, 
• թիմում աշխատելու ունակություն:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Prime administrator /, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: