Պլաստիկ քարտերի վարչության պետ

ՊԱՇՏՈՆ`                       Պլաստիկ քարտերի վարչության պետ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`         Պլաստիկ քարտերի վարչություն

ՎԱՅՐ`                             ք. Երևան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`            21.10.2018թ.

 

Աշխատանքային պարտականություններ.

 

·         Վարչության գործունեության ղեկավարում, բոլոր հրատապ հարցերի լուծում և պատասխանատվություն Վարչության վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,

·         Վարչության գործառույթների հետ կապված բանկային նոր գործիքների ու ծառայությունների մշակում և ներդրում,

·         Վարչության կողմից իրականացվող գործառույթներին առնչվող` սակագնային քաղաքականության մշակմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,

·         Վարչության գործունեության հետ կապված կանոնակարգող փաստաթղթերի ընդունման կամ լրացման համար առաջարկների մշակում և ներկայացնում,

·         Վարչության տեխնիկական միջոցների արդիականացման և համալրման ուղղությամբ առաջարկների ներկայացնում,

·         Վարչության աշխատանքի անխափան ընթացքի ապահովում, ընդհանուր ղեկավարում և հսկում` համաձայն Բանկում գործող կանոնակարգի,

·         'Վարչության աշխատակիցների խրախուսման կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

·         Վարչության աշխատակիցների՝ աշխատանքից ազատման կամ աշխատանքի ընդունելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

 

 

Ներկայացվող պահանջներ.

 

·         Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,

·         Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 4 տարի, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում

·         բանկային գործի իմացություն,

·         հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,

·         զարգացած համակարգչային հմտություններ,

·         բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,

·         բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

·         կազմակերպչական հմտություններ,

 

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Head of PCD/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

 

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: