Գյուղատնտեսության վարկավորման մասնագետ - Մասնաճյուղեր

ՊԱՇՏՈՆ`                      Գյուղատնտեսության վարկավորման մասնագետ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`        Մասնաճյուղեր
ՎԱՅՐ`                           ՀՀ մարզեր
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`         15.12.2018թ.


Աշխատանքային պարտականություններ.

• գյուղատնտեսության ոլորտի հաճախորդների ներգրավում,
• վարկավորման համար հայտերի, անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում, էլեկտրոնային փաթեթի ձևավորում,
• հաճախորդների գյուղատնտեսական գործունեության վերլուծություն,
• հաճախորդների վարկունակության գնահատում և հաշվետվությունների կազմում,
• Բանկի ընթացակարգերին համապատասխան հաճախորդների վիճակի մոնիթորինգ,
• ընթացիկ հաճախորդների սպասարկում,
• աշխատանք  խնդրահարույց վարկերի հետ ըստ բանկի ներքին գործառույթների,
• գյուղատնտեսության վարկավորման բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ղեկավարությանը;
• ղեկավարության հանձնարարականների ժամանակին կատարում:

Ներկայացվող պահանջներ.

• բարձրագույն կրթություն,
• ագրովարկավորման հիմունքների իմացություն,
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
• բանկային գործի իմացություն,
• վերլուծական մտածողություն,
• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
• լարվածության տակ աշխատելու ունակություն,
• բանակցություններ վարելու զարգացած հմտություններ,
• զարգացած համակարգչային հմտություններ,
• հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետումը (գրավոր և բանավոր) պարտադիր է, իսկ անգլերեն լեզվի լավ իմացությունը` ցանկալի:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Agro Specialist/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: