Սրահի ադմինիստրատոր-Արթիկ մասնաճյուղ

ՊԱՇՏՈՆ`                                        Սրահի ադմինիստրատոր
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`                      Արթիկ մասնաճյուղ
ՎԱՅՐ`                                              ք. Արթիկ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`                       2017թ. հուլիս 20

 

Աշխատանքային պարտականություններ.

  •      հաճախորդների պահանջմունքների բացահայտում,

  •      հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,

  •      Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,

  •      հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում,

  •      հաճախորդների հնարավոր բողոք/դիմումների ընդունում և գրանցում,

  •      հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,

  •      հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:

  •       այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:

 

Ներկայացվող պահանջներ.

  •     բարձրագույն կրթություն,

  •     բանկային գործի իմացություն,

  •     հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,

  •     զարգացած համակարգչային հմտություններ,

  •     հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է,

  •     բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

  •     շփման զարգացած հմտություններ,

  •     բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,

  •     հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

  •     լարված աշխատանք կատարելու ունակություն,

  •     թիմում աշխատելու ունակություն:

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեինլ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Artik Administrator/ և Ձեր անուն ազգանունը:

 

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: