Բանկի ղեկավարի օգնական

ՊԱՇՏՈՆ`                  Բանկի ղեկավարի օգնական

ՎԱՅՐ`                      ք. Երևան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`     2018թ. մայիսի 28


Աշխատանքային պարտականություններ.

• պատասխանել ղեկավարին ուղղված հեռախոսազանգերին, ընդունել  ֆաքսեր և էլ. նամակներ,

• պատասխանել և կազմել նամակներ, հարցումներ և այլ փաստաթղթեր,

• կատարել փաստաթղթերի թարգմանություններ,

• կազմել պրեզենտացիաներ,

• կազմակերպել ղեկավարի հեռախոսային բանակցությունների անցկացումը,

• կազմակերպել ղեկավարի կողմից անցկացվող խորհրդակցությունները,

• կազմակերպել այցելուների ընդունելություն,

• կատարել գործավարի աշխատանքին վերաբերող այլ գործառույթներ:


Ներկայացվող պահանջներ.

• բարձրագույն կրթություն,

• զարգացած համակարգչային հմտություններ, Power Point ծրագրի իմացությունը պարտադիր է,

• հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն լեզվի լավ իմացությունը ցանկալի է,

• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

• շփման զարգացած հմտություններ,

• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,

• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

• լարված աշխատանք կատարելու ունակություն,

• թիմում աշխատելու ունակություն:



Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Assistant /, և նշել  անուն ազգանուն:


Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: