Ապառիկ վաճառքի գծով մասնագետ - Ապառիկ վարկավորան բաժին

ՊԱՇՏՈՆ`                             Ապառիկ վաճառքի գծով մասնագետ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`               Ապառիկ վարկավորան բաժին
ՎԱՅՐ`                                  ք. Երևան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`                 20.02.2018


Աշխատանքային պարտականություններ`
• հաճախորդների պահանջմունքների բացահայտում, 
• հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող սպառողական վարկերի և դրանց պայմանների վերաբերյալ,
• Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և խաչաձև վաճառքի իրականացում, 
• հաճախորդի` պորդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում, 
• բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում, 
• նախնական խորհրդատվության իրականացում բանկային այլ ծառայությունների վերաբերյալ,
• հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան: 

Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն, 
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, 
• բանկային գործի իմացություն, 
• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ, 
• վաճառքի հմտություններ,
• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ, 
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում, 
• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն, 
• լարված աշխատանք կատարելու ունակություն, 
• համակարգչային հմտություններ, 
• հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է: 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /POS Specialist/ և նշել Ձեր անուն և ազգանունը: Անվերնագիր կամ սխալ վերնագրված նամակները չեն դիտարկվի:


Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: