Ֆինանսական խորհրդատու - Դիլիջան մասնաճյուղ

ՊԱՇՏՈՆ`                           Ֆինանսական խորհրդատու
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`      Դիլիջան  մասնաճյուղ
ՎԱՅՐ`                                  ք. Դիլիջան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`         21/05/2017 թ.

Աշխատանքային պարտականություններ.

• հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
• հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
• Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
• հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
• հաճախորդների ներգրավում,
• ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
• կորպորատիվ հաճախորդներին բանկային ծառայությունների տրամադրման կարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադում,
• Բանկի պրոդուկտների ներկայացման միջոցառումների կազմակերպում և իրականացում,
• հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:

Ներկայացվող պահանջներ.

• բարձրագույն կրթություն,
• բանկային գործի իմացություն,
• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
• զարգացած համակարգչային հմտություններ,
• հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
• լարված աշխատանք կատարելու ունակություն,
• բանակցություններ վարելու զարգացած հմտություններ:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Dilijan  Financial Advisor /, և նշել  անուն ազգանուն:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: