Ուղիղ վաճառքների գործակալ - Հեռակա վաճառքների վարչություն

ՊԱՇՏՈՆ`                        Ուղիղ վաճառքների գործակալ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`      Հեռակա վաճառքների վարչություն
ՎԱՅՐ`                              ք. Երևան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`        01.03.2018




Աշխատանքային պարտականություններ`

• Այցելություններ Բանկի գործընկեր կազմակերպություններ, Բանկի պրոդուկտների հայտերի ընդունում, կրոս վաճառքի իրականացում;
• Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պրեզենտացիաների կազմակերպում և անցկացում;
• Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում; 
• Պոտենցիալ հաճախորդների ցանկի պատրաստում, վարում, հաճախորդների ներգրավում; 
• Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ; 
• Շուկայի վերլուծությունների իրականացում, հաճախորդների պահանջմունքների բացահայտում;
• Հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշների և կարգերի համապատասխան: 


Ներկայացվող պահանջներ`

• բարձրագույն կրթություն, 
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, 
• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ, 
• թիմային աշխատանքի և հաղորդակցման զարգացած հմտություններ, 
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում, 
• հստակ սահմանված ժամկետներում առաջադրանքներ կատարելու ունակություն, 
• բանակցություններ վարելու հմտություններ, 
• համակարգչային հմտություններ, 
• հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն: 


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Direct Sales Agent / և նշել Ձեր անուն և ազգանունը: Անվերնագիր կամ սխալ վերնագրված նամակները չեն դիտարկվի:


Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am: Ինքնակենսագրությունը լրացնելու համար անցնել հետևյալ հղմամբ: