Խորհուրդ

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի Խորհուրդը և նրա իրավասությունները

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի Խորհրդի կազմը`

         

Օլեգ Եվգենիի Սմիրնով

Խորհրդի Նախագահ

 

Օ.Սմիրնովը 2018թ. նոյեմբերից առ այսօր հանդիսանում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Վարչության անդամ: Օլեգ Սմիրնովը ծնվել է 1975 թ. օգոստոսի 7-ին: Ավարտել է Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա զբաղեցրել է «Սբերբանկ Ռոսիի”- ՀԲԸ ղեկավար պաշտոններ, 2007-2012 թվականներին ղեկավարել է Սբերբանկը Ղազախստանում: 2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում





         

Դմիտրի Վասիլիի Պյանով

Խորհրդի անդամ

 

Դ.Վ.Պյանովը 26.11.2018թ. առ այսօր հանդիսանում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Վարչության անդամ: 
17.02.2014թ.-ից 26.11.2018 թ. հանդիսանում էր ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Ֆինանսական դեպարտամենտի Ղեկավար – Ավագ Փոխտնօրեն:
2010թ.-ից մինչև 2014թ. զբաղեցրել է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Ֆինանսական դեպարտամենտում ղեկավար պաշտոններ:
Ծնվել է 07 դեկտեմբերի 1977թ.-ին, ք.Օմսկում, ՌԴ:
2000թ. ավարտել է Օմսկի պետական համալսարանը, ՌԴ:
2000թ. ավարտել է Մյունխենի Տեխնիկական համալսարանը, Գերմանիա, MBA.





   

Կոնդրատենկո Մաքսիմ Դմիտրիի 

Խորհրդի անդամ

18.01.2019 ընտրվել է ”Վոզրոժդենիե” Բանկի Տնօրենների Խորհրդի եւ աուդիտի Կոմիտեի անդամ
21.02.2018թ. գրանցվել է որպես “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Խորհրդի անդամ:
Մ.Դ.Կոնդրատենկոն 27.11.2015թ.-ից առ այսօր հանդիսանում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Վարչության անդամ: 

Համատեղությամբ 10.05.2016թ.-ից առ այսօր հանդիսանում է “ԲՄ-Բանկ” ԲԸ Տնօրենների խորհրդի անդամ:
2013թ.-ից մինչև 2015թ. զբաղեցնում է Բանկ ՎՏԲ (ՀԲԸ) Ռիսկերի դեպարտամենտի ղեկավար – ավագ փոխնախագահ:
2009թ.-ից մինչև 2013թ. որպես Առաջին փոխնախագահ կուրացիա է իրականացրել Ռազմավարական ռիսկերի Դեպարտամենտը և Ռեստրուկտուրիզացիայի և խնդրահարույց վարկերի Դեպարտամենտը:
2008թ.-ից մինչև 2009թ. զբաղեցրել է “Բանկ Ռուսսկիյ Ստանդարտ” ՓԲԸ Վարչության անդամի պաշտոնը: 

Ծնվել է 1973թ. հուլիսի 31-ին, Սամարա քաղաքում:
2007թ. ավարտել է London Business School University of London, “Գործարար վարչարարության Մաստեր”:
2000թ. դարձել է տնտեսագիտության թեկնածու, ԳՌԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Ինստիտուտ:
1999թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության Առևտրի Նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան Ակադեմիան, տնտեսագետ օտար լեզուների իմացությամբ, մասնագիտությունը՝ միջազգային տնտեսագիտություն:
1996թ. ավարտել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկովյան պետական համալսարանը, որակավորումը՝ փիլիսոփա, փիլիսոփայության դասախոս, մասնագիտությունը՝ փիլիսոփայություն:


       

Սերգեյ Վլադիմիրի Ստեպանով

Խորհրդի անդամ 

27.05.2014թ. գրանցվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Խորհրդի անդամ:

Ս.Վ.Ստեպանովը հանդիսանում է նաև ԴԸ ԲԸ ՎՏԲ Բանկ (Ղազախստան) Տնօրենների Խորհրդի անդամ, ՎՏԲ Բանկ (Բելգրադ) ԲԸ Խորհրդի անդամ:
ՎՏԲ Խմբում աշխատում է 2013թ.-ի օգոստոսից: Ներկայումս զբաղեցնում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Դուստր բանկերի կոորդինացման ծառայության Ղեկավարի պաշտոնը:
Մինչև ՎՏԲ Բանկ ԲԲԸ անցնելը 2003-2008թթ. աշխատել է “ԷկսպոԲանկ” ՍՊԸ-ում, 2008-2013թթ.` “Մ2Մ ՊրայվետԲանկ” ԲԲԸ-ում:

Ծնվել է 18.07.1983թ., ք.Մոսկվա, ՌԴ:
2005թ. ավարտել է “Տնտեսագիտության բարձրագույն դպրոց” Ազգային հետազոտական համալսարանը, Ֆակուլտետ – Ֆինանսներ և վարկ:  

   

Շայմարդանով Իլնար Իլշատի

Խորհրդի անդամ


2016 թ. օգոստոսի 31-ից գրանցված է որպես "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Խորհրդի անդամ
2018թ. հունվարից առ այսօր ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Դուստր ընկերությունների մանրածախ բիզնեսի զարգացման Վարչության ղեկավար, Փոխնախագահ:
2017 թ.  ՎՏԲ Խմբի Փոխնախագահ, Ռազմավարության և մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ:

2014 թ. փետրվարից մինչև 2017 թ.  հունվար՝ ՎՏԲ 24 (ՀԲԸ) Փոխնախագահ, Ռիսկերի վերլուծության վարչության տնօրենի տեղակալ;
2013 թ․ապրիլից մինչև 2014 թ. փետրվար՝ РОСБАНК Societe generale group (Russia). Գործարարների հետ աշխատանքի դեպարտամենտի տնօրեն;  
2012 թ.-ից 2013 թ.՝ աշխատել է որպես РОСБАНК Societe generale group (Russia) Փոքր բիզնեսի դեպարտամենտի տնօրեն;
2008-2010 թթ. Societe Generale Vostok –ում զբաղեցրել է Փոքր բիզնեսի վարչության պետի պաշտոնը;
2006-2008 թթ․աշխատել է որպես գործառնական գրասենյակի տնօրեն (Թաթարստանի Հանրապետություն);
2005-2006 թթ. զբաղեցրել է КМБ Բանկի Փոքր բիզնեսի վարչության պետի պաշտոնը;
2004-2005 թթ. աշխատել է որպես КМБ Բանկի Միկրոֆինանսավորման բաժնի պետ։
Ծնվել է 1977 թ. հոկտեմբերի 7-ին, գ․ Շեմորդան, Սաբինսկի շրջան, ԹԻԽՍՀ։
2015 թ․ ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական Համալսարանը (բանկային գործ);
2001թ. գերազանցությամբ ավարտել է Կազանի Պետական բժշկական համալսարանը (սոցիալական ֆակուլտետ)։ 


     

Տեր-Ավանեսով Ալեքսանդր Բորիսի

Խորհրդի անդամ


28.11.2018թ. գրանցվել է որպես “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Խորհրդի անդամ:   
Ա.Բ.Տեր-Ավանեսովը 29.08.2016թ. առ այսօր հանդիսանում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) Նախագահ – Վարչության ղեկավարի Առաջին տեղակալի Խորհրդական, Առևտրային ոլորտներիհաճախորդների հետ աշխատանքի Դեպարտամենտի Ավագ Փոխնախագահ: 
2006 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնային Խորհրդի անդամ:
Ծնվել է 13 հոկտեմբերի 1969 թ., ք.Բաքու, ԽՍՀՄ:
2002թ. դարձել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՌԴ Նախագահին կից Պետական ծառայության ռուսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Ռուսաստանի ՆԳՆ Սանկ-Պետերբուրգյան համալսարանը, Իրավագիտության ֆակուլտետը:
1992թ. ավարտել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկովյան պետական համալսարանը, Տնտեսագիտության ֆակուլտետը: 

  

   

    




Թարմացվել է առ 29.01.2019թ.