որոնում
Առևտրային հիփոթեք
«ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲԸ առաջարկում է Ձեզ ևս մեկ վարկավորման տեսակ` «Առևտրային հիփոթեք», որը հնարավորություն է տալիս ձեռք բերել առևտրային անշարժ գույք` գրասենյակներ, առևտրային և արտադրական տարածքներ:
Առևտրային անշարժ գույքի ձեռք բերման նպատակով իրականացվող ներդրումները պահանջում են ձեռնարկությունից զգալի ռեսուրսներ կամ անհրաժեշտ գրավի առկայություն:
Դրանց բացակայության դեպքում տվյալ իրավիճակից լավագույն ելքը կարող է հանդիսանալ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից առաջարկած «Առևտրային հիփոթեքը», որտեղ գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող գույքը:
Միևնույն ժամանակ վարկի մարումները սահմանվում են բիզնեսի առանձնահատկություներից ելնելով, ինչը թույլ է տալիս հաճախորդներին առավել արդյունավետ կառավարել Ձեր բիզնեսի դրամական հոսքերը:
Առևտրային հիփոթեքի առավելությունները`
- Առևտրային անշարժ գույքի ձեռք բերում վճարման հետաձգմամբ;
- անշարժ գույքի ձեռք բերում, առանց սեփական կապիտալի շրջանառությունից դուրս բերելու միջոցով;
- վարձակալական ծախսերի նվազեցում; գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորություն;
- գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:
Վարկի ստացման On-line դիմում
|
Առևտրային հիփոթեքի պայմանները փոքր բիզնեսի իրավաբանական անձանց համար | |||
|---|---|---|---|
|
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար | ||
|
|
| ||
|
ՀՀ դրամ |
սկսած 15% | ||
|
|
ԱՄՆ դոլար |
սկսած 12% | |
|
Առավելագույն գումար* |
Մինչև 1 մլն ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ | ||
| Ժամկետը |
10 տարի | ||
| Հիմնական պայմաններ |
1. Իրավաբանական անձիք, որոնք ծավալում են գործունեություն ՀՀ տարածքում և ունեն կայուն ֆինանսական հոսքեր
| ||
| Ապահովվածություն |
1. Առևտրային նպատակով ձեռք բերվող անշարժ գույք
| ||
| Նպատակ |
Առևտրային նպատակով անշարժ գույքի ձեռք բերում` կոմերցիոն նպատակով | ||
|
Վարկի տրամադրման միանվագ վճար |
1 % վարկի գումարից | ||
|
Վարկի ժամկետանց մասի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույք |
0.2 % օրական | ||
|
Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ |
0.2 % օրական | ||
|
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվող տույժ |
Վաղաժամկետ մարվող գումարի 1% | ||
|
Ֆինանսավորման ձևը | Անկանխիկ | ||
|
*Վարկի գումարը սահմանվում է ձեռք μերվող գույքի գնահատված արժեքի մինչև 80%: | |||
