որոնում
Փոքր բիզնեսին
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը զուգահեռ անընդմեջ զարգացնում է այնպիսի ծրագրեր, որոնք ունեն դրական ազդեցություն առևտրի, արտադրության և սպասարկման բնագավառի վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ունենալով ամենալայն մասնաճյուղային ցանցը, հասանելի է բնակչության համար, որի արդյունքում վարկավորման գործընթացը դառնում է ավելի բեղմնավոր:
Վարկավորման շրջանակներում Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի հետ, որը տալիս է հնարավորություն ստանալ ֆինանսավորում ցածր տոկոսադրույքով:
Բանկի գլխավոր նպատակներից է հանդիսանում իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների վարկավորումը, որը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և Եվրոյով: Բանկի հետ սերտ համագործակցության արդյունքում գործարարները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված բիզնեսի ռազմավարության զարգացմանն ուղղված խնդիրները:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ մասնագետների մասնագիտական պատրաստվածության և տրամադրվող ծառայությունների բարձր որակի շնորհիվ Բանկը ձեռք է բերել հաճախորդների մեծ վստահությունը:
Բացի վարկավորումից Բանկը փոքր բիզնեսի հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների լայն սպեկտր, մասնավորապես հաշվարկադրամարկղային սպասարկում, բանկ-հաճախորդ համակարգ, և այլն:
