Սակագներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագները թույլ կտան կատարել Ձեզ հետաքրքրող ծառայությունների  օպտիմալ ընտրություն, որոնք կհամապատասխանեն Ձեր իսկ պահանջներին և հնարավորություններին:
Բանկի սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ բաժիններում`

1.      Բանկային հաշվի բացում և վարում
2.      Բանկային փոխանցումներ
3.      Կանխիկով գործարքներ
4.      «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  VISA բանկային պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում 
5.      «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  կողմից «Աշխատավարձային փաթեթի» շրջանակներում աշխատակիցներին տրամադրված VISA քարտերի սպասարկում
6.      Գործառնություններ չեկերով
7.      Պահատվություն
8.      Արժեթղթերի առքուվաճառք և պահառություն

Ընդհանուր դրույթներ

«ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ  մատուցած ծառայությունների պայմանները և սակագները ենթակա են փոփոխման: Փոփոխությունների մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ  ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 համարով  կամ այցելելով Բանկի ինտերնետային կայք` www.vtb.am:

  • Սակագներով սահմանված վճարները  գանձվում են ՀՀ դրամով:

  • Սակագներով սահմանված վճարները (բացառությամբ հաշիվներից կատարվող փոխանցումների, ինչպես նաև հաշվին/ից կատարվող կանխիկ գործարքի դեպքում միջնորդավճարները առաջնահերթ գանձվում են գործարքի առարկա հանդիսացող հաշվից/ներից) առաջնահերթ գանձվում են ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի այլ արտարժութային հաշվից/ներից, որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում: Ընդ որում միևնույն արժույթով Հաշիվներից միջնորդավճարների գանձման նախապատվությունը տրվում է ավելի վաղ բացված Հաշվին: