Կենսաթոշակների վճարում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։

2011թ. փետրվարի 25-ից թոշակառունեըը կարող են ստանալ պլաստիկ քարտեր` հետագայում դրանց միջոցով կենսաթոշակ ստանալու համար: Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի սակագնային պլաններ` սակագնային պլան «Թոշակային Արտոնյալ» և սակագնային պլան «Թոշակային», որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն Visa Classic պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։

Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում (Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքից)։

Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։

Կենսաթոշակը քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր:

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու: 

Կենսաթոշակառուների հաշվի բացման և սպասարկման պայմաններ
Սակագնային պլան «Թոշակային»
Սակագնային պլան «Թոշակային Արտոնյալ»

Այցելեք նաև: Ավանդ “Սոցիալական”
Կոմունալ վճարումներ
Կենսաթոշակային քարտեր
Ակցիաներ