Արժեթղթեր

Բանկը ֆինանսական շուկաներում իրականացնում է հետևյալ գործառնությունները

  • Միջբանակային և ներբանակային արտարժութային գործառնություններ
  • Գործառնություններ Պետական Գանձապետական և ՀՀ ԿԲ Պարտատոմսերով,
  • Պարտատոմսերի առք ու վաճառք, ռեպո և հակադարձ ռեպո գործառնություններ:

Միջբանկային արտարժութային գործառնությունները իրականացվում են Բանկի և այլ բանկերի միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
Ներբանկային անկանխիկ գործառնությունները իրականացվում են Բանկի և հաճախորդի միջև կնքվող Հայտ և պայմանագրի հիման վրա:
Ներբանկային կանխիկ գործառնությունները իրականացվում են Բանկի (մասնաճյուղի) հաճախորդների սպասարկման սրահներում Բանկի կողմից սահմանված արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքներով:

ՎՏԲ - Հայաստան Բանկը հանդիսանալով ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարտատոմսերի շուկայի դիլեր ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես պարտատոմսերի առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, իրականացնելով`

- պարտատոմսերի ձեռքբերում առաջնային շուկայից

- պարտատոմսերի առք ու վաճառք երկրորդային շուկայում

- ռեպո և հակադարձ գործարքներ

Բանկը, հանդիսանալով Պարտատոմսերի շուկայի Դիլեր, իրականացնում է գործառնություններ Պարտատոմսերի շուկայում, մասնակցում է ՀՀ Կենտրոնական բանկում կազմակերպվող աճուրդներին, իրականացնում է Պարտատոմսերի առք ու վաճառք իր անունից և իր հաշվին, ինչպես նաև իր անունից և ներդրողների հաշվին:

Բանկը հանդիսանում է Արտարժույթի Բորսայական առևտրի մասնակից և ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Ֆոնդային Բորսայում կազմակերպվող արտարժույթի առևտրին: