Ծառայություն ՎՏԲ-Տրանսֆեր (փոխանցում`զանգով Call Centre)

 
  Ստացե՛ք Ձեզ ուղարկված գումարներն առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու... 








Ծառայության նկարագիր

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցումները «ՎՏԲ-Տրանսֆեր» բացառիկ ծառայության միջոցով` առանց տանից կամ աշխատավայրից դուրս գալու։ Պարզապես զանգահարեք 87-87 հեռախոսահամարին, նշեք Ձեր տվյալները, և հաշված րոպեների ընթացքում փոխանցված գումարը կհաշվեգրվի Ձեր Քարտին։

«ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունը կօգնի Ձեզ`

  • խնայել Ձեր ժամանակը,
  • ազատվել Բանկի հերթերից,
  • ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարը հաշված րոպեների ընթացքում։

Ինչպե՞ս ակտիվացնել «ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունը

  • Նոր հաճախորդներին` բավական է միայն այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ, ձեռք բերել ՎՏԲ -Տրանսֆեր քարտը և անվճար օգտվել Ծառայությունից;
  • Գործող Քարտապաններին` ընդամենը այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել ծառայության միացման հակիրճ դիմումը;

Ծառայությունը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-ից մինչև 17:30։

Ինչպե՞ս օգտվել Ծառայությունից

  • զանգահարել 87-87 կարճ հեռախոսահամարին,
  • նշել Ձեր տվյալները։

«ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունից օգտվելու սակագները

  • ՎՏԲ-Տրանսֆեր Քարտապանների համար` ծառայությունն անվճար է։
  • VISA Classic, Electron, Gold գործող քարտապանների համար` յուրաքանչյուր փոխանցման արժեքը 300 դրամ։

ՎՏԲ-Տրանսֆեր ծառայության տրամադրման հիմնական կանոններ ու պայմաններ

Բանկի գործող քարտապաններին

Եթե Դուք հանդիսանում եք ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Electron, Classic, Gold քարտապան և հաճախ եք ստանում դրամական փոխանցումներ արտերկրից, ապա մենք առաջարկում ենք Ձեզ օգտվել Բանկի նոր «ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունից, որը թույլ կտա ստանալ դրամական փոխանցումը հաշվին` առանց Ձեր գործող քարտը փոխարինելու անհրաժեշտության։

Պարզապես այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք ծառայության միացման հակիրճ դիմումը։

«ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայության տրամադրման դիմում

VTB Transfer քարտապաններին

VTB Transfer Քարտը

Ձե՛ռք բերեք Visa վճարային համակարգի VTB Transfer Քարտը, ստացե ՛ք ավելի շատ փոխանցումներ ՎՏԲ-Տրանսֆեր ծառայության միջոցով և օգտվե՛ք Բանկի կողմից առաջարկվող բազմաթիվ արտոնություններից։

 

  1. Վարկային գծի ստցաում

Ստացե՛ք ընդամենը 3 դրամական փոխանցում (առնվազն 50.000 ՀՀ դրամի չափով) երեք ամսվա ընթացքում (ամսեկան առնվազն մեկ փոխանցում) և Դուք հնարավորություն կունենաք ստանալ վարկային գիծ Ձեր իսկ քարտին:

  • Վարկային գծի առավելագույն գումար - 100.000 ՀՀ դրամ,
  • Վարկային գծի տարեկան տոկոսադրույք չօգտագործված միջոցների դիմաց – 22% ՀՀ դրամի համար, 18% ԱՄՆ դոլարի համար, 16% Եվրո և ռուսական ռուբլի արժույթների համար: 

   2. Կանխիկացում Բանկի բանկոմատներից արտոնյալ փոխարժեքով:

Ստացե°ք ընդամենը 5 դրամական փոխանցում (առնվազն 50.000 ՀՀ դրամի չափով) Ձեր քարտին և Ձեր քարտին կկիրառվի արտոնյալ փոխարժեք Բանկի բանկոմատներից USD/EUR/RUR արժույթներով հաշիվներից ՀՀ դրամով դրամական միջոցներ կանխիկացնելիս:

  • Արտոնյալ փոխարժեք - (ԿԲ փոխարժեք - 0.1%) USD/AMD, EUR/AMD, RUR/AMD

* Բանկի կոմղից VTB Transfer քարտերին կիրառվող արտոնությունների ցանկը ժամանակ առ ժամանակ ենթակա է փոփոխման` Բանկի կողմից հաճախորդների միջև կատարվող մշտական հարցումների հիման վրա։ 

VTB Transfer քարտի պայմաններն ու սակագները

VTB Transfer քարտի ստացման դիմում

ՎՏԲ-Տրանսֆեր ծառայությանն անդամակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգեր

Փոխանցման սակագին` 2%

Աշխարհագրություն` 191 երկրներ

Տևողություն` 5-ից 10 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով և Եվրոյով միայն վճարում

Փոխանցման սակագին

1. 3% (Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)

2. 4%` այլ երկրներ։

Աշխարհագրություն` ԱՊՀ և Մերձբալթյան երկրներ

Տևողություն` 5-ից 10 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո

Փոխանցման սակագին 1%-4%

Աշխարհագրություն` ` 85 երկիր

Տևողություն` 10-ից 30 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո

Փոխանցման սակագին 2%` ԱՊՀ երկրներ,

3% և ավել` այլ երկրների համար։

Աշխարհագրություն` ԱՊՀ և Մերձբալթյան երկրներ

Տևողություն` 5-ից 10 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով , ՌԴ ռուբլի և Եվրո

Փոխանցման սակագին: 1%-5%

Աշխարհագրություն` 90-ից ավել երկիր

Տևողություն` 1-3 օր

Արժույթ` ԱՄՆ դոլար

Փոխանցման սակագին

1. Մոսկվա և Մոսկվայից փոխանցվող գումարի 1.5%-2.5%

2. Փոխանցվող գումարի 3%-4% այլ երկրների համար։

Աշխարհագրություն` ԱՊՀ և Մերձբալթյան երկրներ

Տևողություն` 5-ից 10 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով , ՌԴ ռուբլի և Եվրո

Փոխանցման սակագին 2%

Աշխարհագրություն` 60 Երկիր

Տևողություն` 5-ից 10 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո

Փոխանցման սակագին 1.5%-3.5%

Աշխարհագրություն` 100 Երկիր

Տևողություն` 5-ից 10 րոպե

Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո

Փոխանցման սակագին 0.5%-1.5%