որոնում
«Բանկ-Հաճախորդ» համակարգ
Հաճախորդների սպասարկման հեռակառավարման «Բանկ-Հաճախորդ» համակարգը տնտեսում է Ձեր ժամանակը, թույլատրում է առանց Բանկ այցելելու արագորեն ստանալ տեղեկատվություն Ձեր հաշիվների վերաբերյալ և ուղղարկել էլեկտրոնային փաստաթղթեր
«Բանկ-Հաճախորդ» ծառայությունը թույլ է տալիս`
- վճարային հանձնարարականների միջոցով կատարել բանկային հաշվից փոխանցումներ ՀՀ տարածքում և դուրս
- վճարային հանձնարարականների միջոցով կատարելդրամային և արտարժութայինփոխարկման գործառնություններ
- վճարային հանձնարարականների միջոցով կատարելարժութային գործարքներ
- ուղարկել էլեկտրոնային փաստաթղթեր
- ստանալ հաշիվների քաղվածքներ
- օգտվել այլ բանկային ծառայություններից
«Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունները`
- համակարգի կարգավորումը, միացումն ու սպասարկումն անվճար է
- հարմար է և պարզ օգտագործելու համար
- շուրջօրյա է և ավտոմատ
- տնտեսում է Ձեր ժամանակը
- ապահովում է ուղղարկվող/ստացվող փաստաթղթերի գաղտնիությունը
- անվտանգ է, քանի որ գործում է միայն հաճախորդի նույնականացման համակարգով
- թույլատրում է առավել արդյունավետ օգտագործել Ձեր ռեսուրսներով հեռակա` ինտերնետի միջոցով և ավտոմատ կերպով իրականացնել Բանկի հետ թղթաշրջանառությունը
- թույլ է տալիս ստանալ ողջ աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկատվական ինֆորմացիան
- փաստաթղթի ստեղծման պահից 5 տարվա ընթացքում արխիվացնում և պահպանում է Ձեր կողմից ուղարկված էլեկտրոնային վճարային փաստաթղթերը:
Ինչպես միացնել «Բանկ-Հաճախորդ» համակարգը`
- այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ և կնքեք ծառայությունների մատուցման պայմանագիր
- 10 օրվա ընթացքում Բանկը գրանցում է Ձեզ «Բանկ – Հաճախորդ» համակարգում և տրամադրում պրոդուկտի փաստաթղթերի ամբողջ փաթեթը
- Բանկի աշխատակիցը կայցելի Ձեզ ծառայության անվճար միացման և «Բանկ – Հաճախորդ» համակարգի միացման համար պահանջվող հատուկ ծրագրային ապահովումը տեղադրելու համար, ներառյալ ԷԹՍ տեղադրումը (օգտագործվում է հաճախորդի նույնականացման համար):
Բանկի աշխատակցի լրացուցիչ այցելության անհրաժեշտության դեպքում (Հաշվետիրոջ կողմից անվտանգության կանոնների խախտում, անվտանգության նոր սերտիֆիկատի տեղադրում կամ այլ պատճառով Բանկի կողմից մասնագետի այցելություն) Դուք պետք է ձևակերպեք վճարովի կանչ:
Ինչպես օգտվել ծառայությունից`
- միացրեք համակարգիչը
- միացեք ինտերնետին
- մուտք գործեք համակարգ` սեղմելով Ձեր համակարգչում տեղադրված նշանին
- ձևակերպեք և ուղարկեք/հետ ճանաչեք էլեկտրոնային փաստաթղթերը
- և ուղղակի կառավարեք Ձեր հաշիվները տանից:
«Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվողների ուսուցումը Բանկն իրականացնում է անվճար:
Ծառայությունը գործում է ««Բանկ – Հաճախորդ» ծառայության մատուցման պայմանագրի ստորագրման օրվանից մինչև հաճախորդի բանկային հաշվի սպասարկման ավարտը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր համակարգի գաղտնաբառերը մի տրամադրեք երրորդ անձանց:
Անվճար խորհրդատվություն ստանալու համար զանգահարեք (+374 10) 54-23-10, դիմեք Բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 համար կամ դիմեք Բանկի “Առցանց-Խորհրդատուներին”:
Համակարգի տեխնիկական սպասարկում ստանալու համար` զանգահարեք + (37410) 56-06-56 կամ այցելել ՎՏԲ - Հայաստան Բանկ Գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան փ. 46շ.) կամ Բանկի ցանկացած Ձեզ հարմար մասնաճյուղ:
«Բանկ-Հաճախորդ» համակարգիօգտագործմամբ ֆիզիկական անձանց տրամադրվող բանկային ծառայությունների սակագները
«Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով ֆիզիկական անձանց բանկային հաշվի սպասարկման պայմանագիր
«Բանկ-Հաճախորդ» համակարգում ֆիզիկական անձանց էլեկտրոնային թվային ստորագրության ընդունման և օգտագործման համաձայնագիր
