որոնում
Ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Գումարների պահպանման ոսկյա երաշխիք…
Ցանկանու՞մ եք ապահով դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները` խուսափելով արժութային անկայությունից: Ընտրե’ք Ձեր գումարների պահպանման ամենաժամանակակից տարբերակը` ներդնելով միջոցներ ֆիզիկական անձանց համար նախատեսված Բանկի առարկայազուրկ մետաղական հաշիվներում (ԱՄՀ)` անկանխիկ ոսկու ապահովմամբ:
Այս ծառայությունը թույլ է տալիս բացել հաշիվ Բանկում առարկայազուրկ ոսկու տեսքով` առանց ոսկու անհատական տարբերանշանների մատնանշման¹ (ձուլակտորների քանակ, հարգ, արտադրող, սերիական համար և այլն), խուսափել ֆինանսական շուկայում արժույթի տատանումների ռիսկերից ու գնաճից և ավելացնել Ձեր ներդրումները` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:
ֆիզիկական անձանց ոսկով առարկայազուրկ մետաղական հաշվի բնութագիր՝
- բացվում և վարվում է առանց միջնորդավճարի, կանխիկ ՀՀ դրամով, անժամկետ և ցպահանջ հիմունքով
- անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` 0.01 գ. ճշտությամբ
- ոսկու չնվազող մնացորդ չի սահմանվում, և մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում
- գնման/վաճառքի նվազագույնը չափը սահմանվում է 1 գր. ոսկու չափով
- գործառնություններն իրականացվում են` Ձեր գրավոր հանձնարարությամբ
- Բանկն ամեն օր իրականացնում է Ձեր ԱՄՀ-ին առկա մնացորդային ոսկու վերահաշվարկ` տվյալ ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված արժեքին համապատասխան արժեքով
- ոսկու գնանշումն² իրականացնում է գրամով և տվյալները հրապարակվում Բանկի կայքում օրական կտրվածքով
- քաղվածքները տրամադրվում են Ձեր առաջին իսկ պահանջով, անմիջականորեն Ձեզ:
ԱՄՀ բացելու համար այցելե’ք Բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացրե’ք անձը հաստատող փաստաթուղթ և ներդրե’ք նախատեսվող գումարը:
Անկանխիկ ոսկով ԱՄՀ-ի առավելությունները
Ֆիզիկական ոսկուց Արժութային հաշիվներից
ՈՒշադրություն`
- ԱՄՀ-ի վրա առկա անկանխիկ ոսկու մնացորդները չեն հանդի-սանում ապահովագրության օբյեկտ “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:
- Բանկը ԱՄՀ պայմանագրեր չի կնքում երրորդ անձանց օգտին:
- Առարկայազուրկ մետաղական հաշվով գործառնություններն ԱԱՀ հաշվարկման համար հարկման բազա չեն ծագում:
- ԱՄՀ-ով ֆիզիկական անձանց վարկավորում չի թույլատրվում:
Ֆիզիկական անձանց ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների սպասարկման սակագներ
Թանկարժեք մետաղի` ոսկու գնման դիմում
Թանկարժեք մետաղի` ոսկու վաճառքի դիմում
Մետաղական հաշվից փոխանցման դիմում
ֆիզիկական անձի առարկայազուրկ մետաղական հաշվի պայմանագրի կնքման/խզման, բացման/փակման եվ գործողություններ կատարելու մասին լիազորագիր
Առարկայազուրկ մետաղական հաշվի պայմանագրի խզման և հաշվի փակման դիմում
¹Բավական է ոսկու հարգն ու կշիռը
²Գնման/վաճառքի գնանշումները կարող են փոփոխվել` ՀՀ ԿԲ կողմից սահմանված անկանխիկ ոսկու Հաշվարկային գների, անկանխիկ ոսկու շուկայի ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև միջազգային շուկայում ոսկու ընթացիկ գների տատանումից:
