Բանկային Հաշիվ

Բանկային հաշվի միջոցով Դուք կարող եք`

  • Իրականացնել կոմունալ և այլ ծառայությունների դիմաց վճարումներ
  • Իրականացնել կանխիկ գործառույթներ
  • Ստանալ հաշվին դրամական փոխանցումներ, ինչպես նաև աշխատավարձ, թոշակ, նպաստ և այլ վճարներ
  • Իրականացնել փոխանցումներ Հայաստանի տարածքում և արտերկիր
  • Գնել և վաճառել արտարժույթ
  • Հարկեր վճարել և իրականացնել այլ վճարումներ

Ուշադրություն

  • Բանկային հաշիվը և դրանցում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն աապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, այդ մասին հաշվետիրոջը պատշաճ ձևով տեղեկացնելով։
  • Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով։
  • Հաճախորդը հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին։
  • Բանկային հաշվում առկա դրամական միջոցները ենթակա են փոխհատուցման “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքով սահմանված չափերով և կարգով։

Երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով‚ և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

4 միլիոն 
ՀՀ դրամ

2 միլիոն ՀՀ դրամ

2 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ մեկ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

4 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ։ Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով։

 Ֆիզիկական անձի բանկային հաշվի բացման դիմում-պայմանագիր
Ֆիզիկական անձանց բանկային հաշվի բացման և սպասարկման պայմաններ 
Բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Բանկային հաշվի սպասարկման սակագներ:


 Ավանդը երաշխավորված է Ավանդների
 հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից


Այցելեք նաև: ՎՏԲ-Տրանսֆեր
Դրամական փոխանցումներ
Սակագներ
Առցանց խորհրդատու