“VTB Airmails” կո բրենդ քարտ

«VTB- Airmiles» կո բրենդ քարտ

Վճարե'ք քարտով
Կուտակե'ք մղոններ
Ստացե'ք ավիատոմսեր

ՎՏԲ- Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի և Էկվիլիբրիա ընկերության հետ համատեղ առաջարկում է նոր «VTB- Airmiles» կո բրենդ քարտը, որը հնարավորություն է ընձեռում կուտակել բոնուսային միավորներ քարտով իրականացված անկանխիկ գործարքներից` հետագայում դրանք անվճար ավիատոմսերի և/կամ http://www.eqvilibriaclub.ru կայքում հասանելի այլ ծառայությունների հետ փոխանակելու հնարավորությամբ:

«VTB- Airmiles» կո բրենդ քարտը ձեռք բերելու համար անհրաժեշտ է`

  • մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտակա մասնաճյուղ

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք

  • կատարել անկանխիկ վճարումներ ՀՀ/արտերկրի առևտրի սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ միջավայրում, բացառությամբ անկանխիկ գործարքների, որոնք իրականացվել են.

      -  խաղատներում և տոտալիզատորներում,

      -  խաղարկության տոմսերի և պարտատոմսերի գնման համար,

      -  ապահովագրական ընկերությունների փայատիրական հիմնադրամների օգտին,

      -  ֆինանսական կազմակերպությունների օգտին,

      -  լոմբարդների օգտին,

      -  որոնցով կատարվել է միջոցների վերադարձ (Refund),

      -  քարտից Բանկում և այլ բանկերում ցանկացած այլ քարտերին/հաշիվներին միջոցներ փոխանցելու համար,

      - էլեկտրոնային դրամապանակների համալրման համար (Web Money, Յանդեքս փողեր, Pay Pal և այլն),

      - կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար:

  • Կուտակել բոնուսային միավորներ, այնուհետև դրանք անվճար փոխանակել ավիատոմսով կամ http://www.eqvilibriaclub.ru կայքում հասանելի այլ ծառայություններով:

«VTB Airmiles» կո բրենդ քարտը հնարավորություն է ընձեռում անկանխիկ գործարքների իրականացման դիմաց քարտապանի կողմից ծախսված յուրաքանչյուր 500 ՀՀ դրամի/1 ԱՄՆ դոլարի/1 Եվրոյի/60 ՌԴ ռուբլու դիմաց կուտակել 2-ից մինչև 10* բոնուսային մղոն:

Կուտակված բոնուսային միավորները /մղոնները/ Դուք կարող եք փոխանակել անվճար ավիատոմսերի հետ, նախապես գրանցվելով http://www.eqvilibriaclub.ru կայքում «Անհատական էջ» բացելով:

Անվճար ավիատոմսի դիմաց փոխանակվող բոնուսային միավորների գումարը տարբեր է կախված ավիատոմսի ուղղությունից: Ավիատոմսի համար անհրաժեշտ բոնուսային միավորների գումարը կարելի է ստուգել http://www.eqvilibriaclub.ru կայքի «Ավիատոմսեր» բաժնում` ընտրելով թռիչքի ուղղությունը մեկնման վայրը և ամսաթիվը: Համակարգն ավտոմատ կհաշվարկի և կցուցադրի անհրաժեշտ բոնուսային միավորների գումարը:

Օրինակ` Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսի համար անհրաժեշտ է 32,000 բոնուսային միավոր, որը 500 ՀՀ դրամի դիմաց 2 բոնուսային միավորի հաշվարկով համարժեք է 8 մլն ՀՀ դրամի /32.000*500/2/:

500 ՀՀ դրամի դիմաց 5 բոնուսային միավորի հաշվարկով ստացվում է 3.2 մլն ՀՀ դրամի անկանխիկ շրջանառություն /32.000*500/5/:

Մղոնների կուտակման և օգտագործման օրինակներ

     

Միջին ամսական ծախս (ՀՀ դրամ)

333,000

437,000

102,000

Միջին ամսական կուտակում (մղոն)

1,333

1,750

408

Տարեկան կուտակում  (մղոն)

16,000

21,000

4,900

Վաստակած ավիատոմս

Երևան - Ռոստով

Երևան - Մոսկվա

Մոսկվա –

Սանկտ Պետերբուրգ

 

 

 

 

 

 

 

*Գործընկեր առևտրի/սպասարկման կետերում հավելյալ բոնուսային մղոնների կուտակման կարգը

Գործընկեր առևտրի/սպասարկման կետերի ցանկ

«VTB Airmiles» կո բրենդ քարտի սակագներն և պայմանները