Ծրագիր Priority Pass

Priority Pass ծրագրի նկարագրությունը

Priority Pass
ծրագիրն օդանավակայանների  VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է:

      

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն` օգտվելու 100-իցավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունքից:

Ի ուրախություն իր հաճախորդների PriorityPass ծրագիրն օրեցօր ընդլայնում է իրեն անդամակցող օդանավակայանների VIP գոտիների ցանցը, որոնց մասին առավել հանգամանալից տեղեկություններ կարող եք գտնել www.prioritypass.com միջազգային կայքից, ինչպես նաև ծրագրին մասնակից հաճախորդներին տրամադրվող գրքույկներից,որտեղ զետեղված են ծրագրին անդամակցող բոլոր օդանավակայանների վերաբերյալ ամենամանրամասն տեղեկություններ, մասնավորապես`

  • օդանավակայաններում առկա VIP գոտիների քանակի
  • տեղակայման վայրերի կոնկրետ նկարագրության
  • աշխատանքի և հանգստյան օրերի և ժամերի
  • օդանավակայանի այլ ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ և այլն:

Ծրագիրը կախված չէ ընտրված ավիաուղիներից և չվերթի կարգից:

Հաճախորդը, միանալով այս ծրագրին, ստանում է`

  • Priority Pass քարտ /էմբոսացված և ծածկագրված/
  • Priority Pass ուղեցույց /հրահանգներ, ժամկետներ և պայմաններ/:

Priority Pass քարտերը նախատեսված են բանկի VISA PLATINUM քարտապանների համար` անվճար սկզբունքով:

Priority Pass ծրագրի ընձեռած առավելությունները

  Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA  PLATINUM քարտը Դուք ավտոմատ ստանում եք անվճար Priority Pass ծրագրի անդամակցության քարտ,  որը հնարավորություն է ընձեռում Ձեզ`




  •  ուղևորությունների ընթացքում օգտվել օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց,
  • օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
  • VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
  • խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված բոլոր տեսակի անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգստի և VIP սպասարկման առավելությունները,
  • օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից: 

Priority Pass ծրագրից օգտվելու ուղեցույց
Priority Pass ծրագրի սակագները     
Գտի'ր մոտակա հանգստի սրահը