որոնում
Փաթեթ ՎՏԲ-Աշխարհ
Արտերկրում` ինչպես Հայրենիքում …
ՎՏԲ խումբը, օգտագործելով խմբի լայն հնարավորությունները և միավորելով իր անդամ բանկերի բանկոմատային ցանցը, ներկայացնում է ՎՏԲ-Աշխարհ բացառիկ փաթեթային առաջարկը` հաճախ ճանապարհորդող և գործուղումների մեկնող հաճախորդների համար:
ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը
ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը նախատեսված է հատկապես ԱՊՀ երկրներ հաճախ ճանապարհորդող և գործուղումների մեկնող հաճախորդների համար` դարձնելով ուղևորությունն առավել հարմար և շահավետ:
ՎՏԲ-Աշխարհ փաթեթը ներառումէ `
- Visa Classic դեբետային քարտ – Աննախադեպ առաջարկ` ԱՊՀ երկրներում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում 0% կանխիկացում (ՀՀ, ՌԴ, Ուկրաինա, Բելոռուսիա, Ղազախստան) և Վրաստանում:
- VTB-Transfer քարտ - Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցված գումարի ակնթարթային մուտքագրում քարտին: Գտնվելով արտերկրում` Դուք հնարավորություն ունեք կցել VTB Transfer քարտը Ձեր VISA Classic քարտին և ուղարկել դրամական փոխանցումներ Ձեր ընտանիքի անդամներին: Փոխանցված գումարը հաշված րոպեների ընթացքում Ձեր հարազատները կարող են անվճար և արտոնյալ փոխարժեքով կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում:
- Ապահովագրություն - ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի անվճար ապահովագրություն
- SMS բանկինգ ծառայություն – Փաթեթում ընդգրկված քարտերով կատարված բոլոր գործարքների շուրջօրյա վերահսկման և SMS հարցումների հնարավորություն:
ՎՏԲ-Աշխարհ փաթեթի սակագները
ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկի պայմաններ սակագներ Փաթեթի տրամադրում 4.000 ՀՀ դրամ ՎՏԲ-Աշխարհ փաթեթի ամսական սպասարկման միջնորդավճար 500 ՀՀ դրամ VISA Classic դեբետային քարտ Քարտի տրամադրում և սպասարկում Անվճար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում կանխիկացում Անվճար ԱՊՀ երկրներում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում կանխիկացում Անվճար Բժշկական և ուղեբեռի ապահովագրություն 670 ՀՀ դրամ (ամսական) SMS բանկինգ ծառայության տրամադրում Անվճար Յուրաքանչյուր ուղարկված SMS-ի արժեքը 30 ՀՀ դրամ Դեբետային Քարտ VTB Transfer Քարտի տրամադրում և սպասարկում Անվճար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում կանխիկացում Անվճար ԱՊՀ երկրներում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում կանխիկացում 1%, նվազագույնը 1 000 ՀՀ դրամ Բժշկական և ուղեբեռի ապահովագրություն 670 ՀՀ դրամ (ամսական) SMS Բանկինգ ծառայության տրամադրում Անվճար Յուրաքանչյուր ուղարկված SMS-ի արժեքը 30 ՀՀ դրամ
Ինչպե՞ս ձեռք բերել ՎՏԲ-Աշխարհ փաթեթը
- Լրացնել ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկի տրամադրման դիմում-հայտը
- Ներկայացնել ստորագրված հայտը Բանկի ցանկացած մասնաճյուղ
Ճանապարհորդության մեջ գտնվող անձանց աջակցության ապահովագրություն
