որոնում
Բրոքերային սպասարկում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է բորսայում և արտաբորսայում իր կամ հաճախորդի անունից, բայց հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների իրականացում։ Բրոքերային սպասարկումը նախատեսված է ֆոնդային շուկաներում ինքնուրույն աշխատող և ներդրումային որոշումներ կայացնող հաճախորդների համար։ Տվյալ ծառայության առավելություններից մեկն այն է, որ հաճախորդը մեկ անգամ կնքելով պայմանագիր Բանկի հետ, հնարավորություն է ստանում յուրաքանչյուր պահին, անսահմանափակ քանակով իրականացնել ներդրումներ ֆոնդային շուկայի տարբեր գործիքներում։
Մեր առավելությունները`
1. ՎՏԲ խմբի փորձը և գլոբալ հնարավորությունները,
2. Բարձր հուսալիությունը և անբասիր հեղինակությունը,
3. Պրոֆեսիոնալիզմը,
4. Համապարփակությունը,
5. Առանձնահատուկ մոտեցում,
6. Շահավետ սակագներ,
7. Հատուկ պայմաններ շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ։ Ներդրումային ընկերությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
