որոնում
Ներդրումային բիզնես
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2008թ. ապրիլի 9-ից ՀՀ Կենտրոնական Բանկում հաշվառվում է որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձ։ Ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է ներդրումային ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ ներդրումային գործընթացի բոլոր բաղադրիչները` արժեթղթերի առք ու վաճառք, պահառության գործունեություն, դրամային փոխհաշվարկներ, արժեթղթերի ապահովմամբ ֆինանսավորում և այլն։
Պրոֆեսիոնալ աշխատակազմը կապահովի ձեր աշխատանքները հիմնական առևտրային հարթակներում և արտաբորսայում։
Ներդրումային ծառայությունները մատուցվում են ֆիզիկական, իրավաբանական անձանց, ներառյալ ֆինանսական կազմակերպություններին։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ `
- 01 փետրվարի 2008թ. ստացել է ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի շուկայի Դիլերի կարգավիճակ,
- 18 փետրվարի 2009 թ. հաստատվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ անդամ,
- 2009թ. մարտի 26-ից հանդիսանում է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ («Արժեթղթերի հաշվարկային համակարգի մասին կանոնակարգին» կարող եք ծանոթանալ www.nasdaqomx.am ինտերնետային կայքում),
- 19 փետրվարի 2010 թ. ստացել է ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայի Գործակալի կարգավիճակ:
