Ռազմավարություն

«ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի Դիտորդ խորհուրդը որոշում է ընդունել ՎՏԲ խմբի 2010-2013թթ.զարգացման նոր ռազմավարության հաստատման մասին։ ՎՏԲ-ի նոր ռազմավարությունը արդյունավետ աճի ռազմավարություն է, որը ենթադրում է եկամուտների էական աճ դրանց կառուցվածքի որակական բարելավման և բիզնեսի արդյունավետության բարձրացման ֆոնի վրա։ Ի տարբերություն նախորդ փուլի, երբ հիմնական խնդիրը բիզնեսի ծավալների և շուկայի մասնաբաժնի ագրեսիվ աճն էր, այժմ որպես առաջնահերթություն սահմանված է արդյունավետության բարձրացումը, կապիտալի գծով նպատակային եկամտաբերության նվաճումը, Խմբի կապիտալիզացիայի աճը։

ՎՏԲ խմբի առանցքային նպատակները 2013թ. վերջին՝ 2010թ. ծրագրի համեմատ շահույթի ավելի քան 2 անգամ աճ. ROE - առնվազն 15% ամբողջ Խմբի մասշտաբով և ավելի քան 20% բիզնեսի բարձր մարժա ունեցող տեսակների համար. շուկայական կապիտալիզացիայի էական աճ. եկամուտների կառուցվածքի որակական փոփոխություն և Խմբի ֆինանսական արդյունքների կայունության բարձրացում։

Խումբը նախատեսում է շարունակել բիզնեսի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի արդյունքում կստեղծվեն Խմբի շահույթի մեջ նշանակալի կշիռ ունեցող մի քանի հենակետային բիզնես ուղղություններ՝ կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բիզնես, արտասահմանյան ցանց։ Դրա հետ մեկտեղ, կաճի բարձր մարժա ունեցող բիզնեսների, ինչպես, օրինակ, մանրածախ և ներդրումային բիզնեսների մասնաբաժինը։ Կավելանա նաև միջնորդավճարների գծով եկամուտների բաժինը Խմբի ընդհանուր գործառնական եկամտի կառուցվածքում։ Կբարելավվի ֆոնդավորման կառուցվածքը, կնվազի բիզնեսի կենտրոնացվածությունը։

Նոր ռազմավարության շրջանակներում բիզնեսի յուրաքանչյուր ուղղության համար սահմանված են որոշակի առանձնահատուկ նպատակներ։

Կորպորատիվ բիզնեսի առաջնահերթ խնդիրներն են՝

  • ուժեղ գործառնական (տրանզակցիոն) բենքինգի զարգացումը և Բանկն իր հաճախորդների համար հիմնական հաշվարկային բանկ դարձնելը.
  • կորպորատիվ-ներդրումային բանկի ստեղծումը. խոշոր հաճախորդների սպասարկման ոլորտում ՎՏԲ-ի մասնաբաժնի աճը ներդրումային գործիքների խաչաձև վաճառքների հաշվին.
  • խոշոր բիզնեսի ստորին ենթասեգմենտի և միջին բիզնեսի սեգմենտի ակտիվ հաճախորդների քանակի ավելացումը.
  • առաջնահերթ ոլորտներում շուկայում լավագույնը հանդիսացող թիմերի ստեղծումը։

Ներդրումային բիզնեսի մասով առանցքային առաջնահերթություններն են՝

  • ՆԲ ծառայությունների վաճառքի պլատֆորմի ստեղծումը Խմբի առանցքային հաճախորդային սեգմենտների համար.
  • եկամուտների նշանակալի աճը.
  • հիմնական պրոդուկտների գծով Top-3-ից ոչ ցածր դիրքերի պահպանումը։

Մանրածախ բիզնեսում առանցքային նպատակը շահույթի էական աճն է բիզնեսի դինամիկ զարգացումը շարունակելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու հաշվին, ինչպես նաև շուկայի մասնաբաժնի և Խմբի պորտֆելում մանրածախ բիզնեսի մասնաբաժնի ավելացումը։ Մանրածախ բիզնեսի զարգացման շրջանակներում Խումբն իր առջև դրել է հետևյալ խնդիրները.

  • ցանցի և վաճառքի ու սպասարման այլընտրանքային ուղիների հետագա զարգացում.
  • հաճախորդների սպասարկման ոլորտում անցում սեգմենտային կողմնորոշում ունեցող մոտեցմանը.
  • ՏՏ-պլատֆորմի և տեխնոլոգիաների կատարելագործում.
  • սպասարկման որակի բարձրացում.
  • ԱՊՀ երկրներում մանրածախ բիզնեսի զարգացման համար ՎՏԲ 24 (ՓԲԸ)-ի փորձի օգտագործում։

Դուստր ֆինանսական ընկերությունների 2010-2013թթ. զարգացման ռազմավարությունը ենթադրում է արդյունավետ, դիվերսիֆիկացված և եկամտաբեր բիզնեսների կազմավորում, ընկերությունների կողմից համապատասխան սեգմենտներում դիրքերի նվաճում և ամրապնդում պրոդուկտի առաջարկի զարգացման, ճյուղային և հաճախորդային սեգմենտների դիվերսիֆիկացման, տարածաշրջանային ցանցի և վաճառքի այլ ուղիների զարգացման հաշվին։

Միջազգային զարգացման մասով հիմնական խնդիրն է բիզնեսի արդյունավետ զարգացումը այն շուկաներում, որտեղ Խումբն արդեն ներկայություն ունի։ Խմբի համար առանցքային տարածաշրջանը ԱՊՀ-ն է, որտեղ մեր նպատակը շուկայում դիրքերի ամրապնդումն է, մանրածախ բիզնեսի ակտիվ զարգացումը, ցանցի և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացումը։ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում Խումբը կշարունակի կենտրոնանալ ռուսաստանյան և ԱՊՀ երկրների հաճախորդների սպասարկման վրա, այդպիսով նպաստելով միջազգային համագործակցության զարգացմանը, հաճախորդների էքսպանսիային ԱՊՀ երկրներից դեպի միջազգային շուկաներ և նրանց առաջարկելով ծառայությունների յուրահատուկ փաթեթ համաշխարհային ֆինանսական շուկաներում։

Կարևոր խնդիր է հանդիսանում աճող բիզնեսին աջակցության ապահովումը, ենթակառույցի ամրապնդումը։ ՎՏԲ-ն ծրագրում է էականորեն բարձրացնել գործառնական արդյունավետությունը Խմբի բոլոր ընկերություններում բիզնես գործընթացների ավտոմատացման և օպտիմալացման, ՏՏ-պլատֆորմի և տեխնոլոգիաների զարգացման հաշվին։

Բացի դրանից, անհրաժեշտ է կատարելագործել Խմբի կառավարման համակարգը՝ բիզնեսի տարբեր տեսակների միջև սիներգիայի էֆեկտի մաքսիմալացման և ՌԴ սահմաններից դուրս աշխահագրական լայն ներկայության առավելության մաքսիմալ օգտագործման համար։

ՎՏԲ-ի Վարչության անդամ Եկատերինա Պետելինան նշել է. «Սահմանված նպատակների նվաճումը ՎՏԲ խմբին թույլ կտա ստեղծել սկզբունքորեն այլ մասշտաբի և արդյունավետության բիզնես, ինչը, իր հերթին, պետք է որ դրականորեն ազդի շուկայի կապիտալիզացիայի վրա»։