որոնում
ՎՏԲ խմբի մասին
2006թ. մեզ համար սկսվեց նոր փուլ: Ռեբրենդինգի ռազմավարական ծրագրի շրջանակներում Բանկը և նրա դուստր ընկերությունները Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Ասիայում և Աֆրիկայում Բանկի ավելի քան 50% մասնաբաժնով անցան միասնական ՎՏԲ բրենդին:
Մենք առկա ենք աշխարհի ավելի քան 20 երկրներում: ՎՏԲ-ն դարձել է ռուսաստանյան ծագման առաջատար միջազգային ֆինանսական խումբ: Մենք առաջնորդվում ենք հաճախորդների հետ աշխատանքի նկատմամբ միասնական մոտեցմամբ: ՎՏԲ խմբի բանկային ցանցի կոնսոլիդացումը և աշխարհում նոր բաժանմունքների բացումը մեզ թույլ է տալիս մեր նպատակային շուկաներում մրցակցել խոշորագույն միջազգային բանկերի հետ:
Մեր առջև դրված են կարևոր պետական և առևտրային խնդիրներ`
· վարկային և ներդրումային ռեսուրսների ներգրավում ռուսաստանյան տնտեսության մեջ;
· արտաքին շուկաներում ռուսաստանյան ընկերությունների գործարքների սպասարկում:
Մեր աշխարհագրությունը շատ ընդրաձակ է: Արտասահմանում ՎՏԲ խմբի մեջ են մտնում`
1. Բանկեր և ֆինանսական ընկերություններ`
- Լոնդոնում (Մեծ Բրիտանիա);
- Փարիզում (Ֆրանսիա);
- Բեռլինում և Ֆրանկֆուրտ-նա-Մայնեում (Գերմանիա);
- Լիմասսոլում (Կիպրոս);
- Վիենայում (Ավստրիա);
- Վինդխուկում (Նամիբիա);
- Լուանդայում (Անգոլա);
- Կիևում (Ուկրաինա);
- Թբիլիսիում (Վրաստան);
- Մինսկում (Բելառուս);
- Երևանում (Հայաստան);
- Բաքվում (Ադերբեջան);
- Ալմաթայում (Ղազախստան).
2. Մասնաճյուղեր`
- Սինգապուրում;
- Նյու-Դելիում (Հնդկաստան);
- Շանհայում (Չինաստան)
- Դուբայում (ԱՄԷ).
3. Ներկայացուցչություններ`
- Միլանում (Իտալիա);
- Պեկինում (Չինաստան);
- Բիշկեքում (Կիրգիզիա).
Ռուսաստանում ՎՏԲ բանկն ունի մասնաճյուղային լայն ցանց: Նրանք տեղակայված են առավել կարևոր և հեռանկարային տնտեսական շրջաններում` Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ:
Ռուսաստանում խումբը նաև ներկայացված է մի քանի դուստր ընկերություններով, որոնք առաջարկում են լրացուցիչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ`
- լիզինգ;
- ֆակտորինգ;
- ակտիվների կառավարում;
- ապահովագրություն;
- կենսաթոշակների կառավարում և այլն:
Ընդհանուր առմամբ մենք ունենք ավելի քան 500 սպասարկման կետեր երկրի բոլոր ֆեդերալ շրջաններում և խոշորագույն քաղաքներում:
Հիմնադրման օրվանից մինչ այսօր ՎՏԲ խումբը միավորում է հայրենական և արտասահմանյան շուկաները: Համաշխարհային տնտեսական անկայունության ժամանակահատվածում ՎՏԲ-ն մնում է հուսալի ֆինանսական խումբ պետական աջակցությամբ, որը հանդիսանում է հաճախորդների վստահության գրավականը:


