որոնում
Ֆակտորինգ
«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ առաջարկում է դասական ֆակտորինգ` Դուք զիջում եք դեբիտորական պարտքերը ստանալով դիմացը ֆինանսավորում: Ֆակտորինգը բաղկացած է հետևյալ տեսակի ծառայություններից `
Ֆինանսավորում` Դուք հնարավորություն ունեք բանկ ներկայացնել դեռևս չվճարված հաշիվ-ապրանքագիրը և ստանալ չվճարված գումարի մինչ 90%, իսկ մնացած 10% ստանալ Ձեր գնորդից գումարը ստանալու պահին:
Դեբիտորական պարտքի հաշվառում և վարում` Ձեր կողմից ստացված բոլոր հաշիվ-ապրանքագրերը հաստատված գնորդի գծով հաշվառվում են հատուկ ռեեստրով, որտեղ վարվում է այդ Գնորդի գծով Ձեր ամբողջ ապրանքաշրջանառությունը և իրականացվում է Գնորդի վճարումների մոնիտորինգ
Հավաքագրման ծառայություն` Դուք ստանում եք նաև Ձեր դեբիտորական պարտքերի հավաքագրման ծառայությունը, համաձայն գնորդի վճարումների ժամանակացույցի:
«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ համագործակցության առավելություններն են`
- Կայուն առևտրային ֆինանսավորում, որը տրամադրվում է Ձեր գնորդներից վճարումների ուշացման ընթացքում,
- Ֆինանսավորման սահմանաչափ, որը համահունչ է Ձեր դեբիտորական պարտքի ծավալին,
- Վաճառքների աճին զուգահեռ ֆինանսավորման շարունակական աճ,
- Վճարումների չկատարման մակարդակի նվազեցում` դեբիտորական պարտքի հմուտ կառավարման հաշվին
- Նոր գնորդներ ներգրավելու հնարավորություն և շուկայի մասնաբաժնի մեծացում` վճարման հետաձգման պայմանը գնորդներին առաջարկելու հաշվին
- Ժամանակին ստացված ֆինանսավորման շնորհիվ արտադրության և/կամ առևտրի ծավալների աճ և հարկային կարգապահության բարձրացում,
- Արժութային ռիսկերի հեջավորում:
Ֆակտորինգային ծառայությունների սակագները
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
