Օվերդրաֆտ միջին և խոշոր բիզնեսի հաճախորդների համար

Ձեր հարմարավետության և Բանկի ծառայությունների ցանկի ընդլայնման նպատակով ՎՏԲ-Հայաստան բանկը կատարելագործել է խոշոր և միջին բիզնեսի հաճախորդներին տրամադրվող օվերդրաֆտների պայմանները։

Օվերդրաֆտի նպատակն է արագ և օպերատիվ բավարարել հաճախորդի կարճաժամկետ անհետաձգելի վճարումների պահանջը` հաճախորդի ընթացիկ հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում։

Միևնույն ժամանակ, Բանկը պատրաստակամ է տրամադրել հնարավորություն կատարել վճարումներ և ստանալ կանխիկ դրամական միջոցներ, ինչը թույլ է տալիս հաճախորդին հաղթահարել ներկա ֆինանսական դժվարությունները` կատարելով վճարումներ իր ընթացիկ բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության կամ անբավարարության պարագայում։

Օվերդրաֆտի առավելությունները

  1. Նորացված ծառայության ճկունություն;
  2. բանկային հաշիվների արդյունավետ կառավարման հնարավորություն;  
  3. կայուն դրամական հոսքերի պահպանման և կառավարման գործիք:

Օվերդրաֆտի արժույթը և ժամկետները

Օվերդրաֆտի պայմանագիրը կնքվում է մինչև 1 տարի ժամկետով, ՀՀ դրամով կամ այն արժույթով, որով բացված է Ձեր հաշիվը բանկում։ Պայմանագրի ստորագրման պահից Բանկը ավտոմատ կերպով իրականացնում է դրամական միջոցների տրամադրումը և հիմնական գումարի մարումները Ձեր հաշվի մուտքերից։

Բանկի եռամսյա ֆոնդավորման տոկոսադրույքը

ՀՀ դրամ           8.47%       
ԱՄՆ դոլլար              5.84%
Եվրո5.78%

Օվերդրաֆտի պայմանները

«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ հաճախորդների մենեջերները հաճույքով կտրամադրեն Ձեզ համապատասխան խորհրդատվություն:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` + (37410) 51-37-41 կամ այցելել`
Գլխամասային գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան փ. 46շ. 
«Մոսկվա» մ/ճ ք. Երևան, Արգիշտի փող. 7շ.