Առևտրային հիփոթեք իրավաբանական անձանց համար


  «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ առաջարկում է Ձեզ ևս մեկ վարկավորման տեսակ` «Առևտրային հիփոթեք», որը հնարավորություն է տալիս միջին    բիզնեսին ձեռք բերել առևտրային անշարժ գույք` գրասենյակներ, առևտրային և արտադրական տարածքներ:







Առևտրային անշարժ գույքի ձեռք բերման նպատակով իրականացվող ներդրումները պահանջում են ձեռնարկությունից զգալի ռեսուրսներ կամ անհրաժեշտ գրավի առկայություն:

Դրանց բացակայության դեպքում տվյալ իրավիճակից լավագույն ելքը կարող է հանդիսանալ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից առաջարկած «Առևտրային հիփոթեքը», որտեղ գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող գույքը:

Միևնույն ժամանակ վարկի մարումները սահմանվում են բիզնեսի առանձնահատկություներից ելնելով, ինչը թույլ է տալիս հաճախորդներին առավել արդյունավետ կառավարել Ձեր բիզնեսի դրամական հոսքերը:

Առևտրային հիփոթեքի առավելությունները

  1. Առևտրային անշարժ գույքի ձեռք բերում վճարման հետաձգմամբ;  
  2. անշարժ գույքի ձեռք բերում, առանց սեփական կապիտալի շրջանառությունից դուրս բերելու միջոցով;
  3. վարձակալական ծախսերի նվազեցում;
  4. գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորություն;
  5. գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:

Առևտրային հիփոթեքի գումար և արժույթ

Վարկի գումարը սահմանվում է ձեռք բերվող գույքի գնահատված արժեքի մինչև 80%-ի չափով: Վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1 մլն ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

Առևտրային հիփոթեքի պայմանները

«ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲԸ հաճախորդների մենեջերները հաճույքով կտրամադրեն Ձեզ համապատասխան խորհրդատվություն:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` + (37410) 58-37-52 կամ այցելել`

Գլխամասային գրասենյակ ք. Երևան Նալբանդյան փ. 46շ.
«Մոսկվա» մ/ճ ք. Երևան Արգիշտի 7