VISA քարտեր

քարտեր - Visa Electron

 

Visa Electron քարտերը ամենահասանելի միջազգային քարտերն են, շնորհիվ երաշխիքային ապահովման և պարտադիր սկզբնական ներդրման բացակայության, ինչպես նաև սպասարկման ցածր գնի: ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Visa Electron պլաստիկ քարտերի օգնությամբ Դուք կարող եք կանխիկ դրամական միջոցներ ստանալ բանկոմատներից, ինչպես նաև վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց առևտրային կետերում և ձեռնարկություններում, որոնք սարքավորված են էլեկտրոնային տերմինալներով:
Տարեկան սպասարկման վարձը զգալիորեն ցածր է մյուս միջազգային վճարային քարտերի հետ համեմատած: Դուք կարող եք վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց աշխարհի ավելի քան 600 հազար առևտրային կետերում, ինչպես նաև կանխիկ դրամ ստանալ ավելի քան 400 հազար կանխիկացման կետերում (դրանցից շատերը շուրջօրյա աշխատանքայն ռեժիմով):
Օգտագործման ոլորտները` բանկոմատներ, առևտրային և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններ և կանխիկացման կետեր` սարքավորված էլեկտրոնային տերմինալներով:  

քարտեր - Visa Classic

Visa Classic պլաստիկ քարտերը աշխարհում ամենատարածված քարտերն են: Դրանք ընդունվում են վճարման գործնականորեն  բոլոր առևտրային կետերում, սպասարկման ոլորտի ձեռնարկություններում և բանկոմատներում: Այս դասի քարտերը զուգակցվում են սպասարկման ցածր արժեքով և տրամադրվող ծառայությունների լայն ընտրանիով: Արտասահմանյան ուղևորության ժամանակ Ձեզ մոտ ունենալով ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  Visa Classic  պլաստիկ քարտերը, Դուք առանց դժվարության կարող եք հյուրանոցային համար պատվիրել կամ մեքենա վարձել:
Նրանք, ի տարբերություն ՙէլեկտրոնայինի՚, հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել առևտրային և սպասարկման ոլորտի ձեռնարկություններում, որոնք   սարքավորված չեն  էլեկտրոնային տերմինալներով  (ավելի քան 16 միլիոն աշխարհի 240 երկրներում), ինչպես նաև ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել ինտերնետային ցանցում:
 Օգտագործմանոլորտները` բանկոմատներ, առևտրային և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններ և կանխիկացման կետեր` սարքավորված էլեկտրոնային տերմինալներով և մեխանիկական իմպրինտերով:

 


քարտեր - Visa Business

Օգտագործվում է` ընկերության աշխատակիցների գործուղման և ներկայացուցչական ծախսերի անկանխիկ վճարումների, ձեռնարկության տնտեսական կարիքների համար կատարվող ծախսերի վճարման, ինչպես նաև վերը նշված նպատակների համար կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար։
 Օգտագործման ոլորտները` բանկոմատներ, առևտրային և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններ և կանխիկացման կետեր` սարքավորված էլեկտրոնային տերմինալներով և մեխանիկական իմպրինտերով։


քարտեր - Visa Gold

Visa Gold պլաստիկ քարտերը նախատեսված են մեծ եկամուտներ ունեցող մարդկանց համար, ովքեր հաճախ են լինում արտասահմանում և բարձր պահանջներ ունեն մատուցվող ծառայությունների որակի հանդեպ: Gold տեսակի քարտերը ընդգծում են սեփականատիրոջ կարգավիճակը և բարձր վճարունակությունը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Visa Gold պլաստիկ քարտերով Դուք կդառնաք աշխարհի բոլոր հյուրանոցների, օդանավակայանների, խանութների և ռեստորանների ցանկալի հաճախորդը:
Ոսկյա քարտերը, ի հավելումն էլեկտրոնայինի և դասական քարտերի հնարավորությունների, իրենց սեփականատերերին հնարավորություն են տալիս հասարակության մեջ ընդգծել իրենց բարձր սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև օգտվել լրացուցիչ ծառայությունների և զեղչերի լայն ընտրանիից:
Օգտագործման ոլորտները` բանկոմատներ, առևտրային և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններ և կանխիկ դրամական միջոցների տրման կետեր` սարքավորված էլեկտրոնային տերմինալներով և մեխանիկական իմպրինտերով: