որոնում
Կորպորատիվ բիզնես
Կորպորատիվ հաճախորդների սպասարկումը հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հիմնական ուղղվածությունը։ Բանկի Ճկուն և էֆեկտիվ հաճախորդների քաղաքականության մասին վկայում է Բանկում սպասարկվող հաճախորդների թվի և նրանց բանկային հաշիվներում դրամական միջոցների ծավալի աճը։
ՀՀ կորպորատիվ հաճախորդների զգալի մասը համագործակցում է Բանկի հետ։ Բանկի կորպորատիվ հաճախորդների ցանկում առկա են ՀՀ շուկայի առաջնային դիրքերը գրավող ընկերություններ, միջին բիզնեսի օղակի ընկերություններ` տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ապահովագրության, շինարարության, մանրածախ առևտրի, մետալուրգիայի, էներգետիկայի, տրանսպորտի, արտադրության և սննդամթերքի արտադրության ոլորտներում։
Կապված տարեկան հասույթի ծավալներից կորպորատիվ հաճախորդները դասվում են`
- խոշոր բիզնեսի հաճախորդների
- միջին բիզնեսի հաճախորդների
Խոշոր բիզնեսի հաճախորդներ են համարվում այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ստորև նշված պահանջներից որևիցե մեկին`
- Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալը կազմում է 10.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից ոչ պակաս,
- Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալը կազմում է 10.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից պակաս, բայց այն ընկերությունների խմբի տարեկան համախառն հասույթը, որին պատկանում է հաճախորդը, կազմում է 10.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից ավելի,
- Հաճախորդը հանդիսանում է պետական իշխանության մարմին, տեղական ինքնակառավարման մարմին։
Միջին բիզնեսի հաճախորդներ են համարվում այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ստորև նշված պահանջներից որևիցե մեկին`
- Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալը կազմում է 1.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից մինչև 10.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,
- Հաճախորդի տարեկան համախառն հասույթի ծավալները կազմում են 1.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից պակաս, բայց այն ընկերությունների խմբի տարեկան համախառն հասույթը, որին պատկանում է հաճախորդը, կազմում է 1.000.001 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից մինչև 10.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Բանկը սպասարկում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կորպորատիվ հաճախորդների և տրամադրում է նրանց բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` ՀՀ ողջ տարածքում։ Քանի որ «ՎՏԲ» ֆինանսական խումբը ներկայացված է ամբողջ աշխարհով և ունի մեծ թվով թղթակից բանկեր աշխարհի տարբեր վայրերում, մեր հաճախորդները ունեն հնարավորություն կատարել արդյունավետ և հուսալի գործառնություններ ոչ միայն ՀՀ տարածքում այլ նաև նրա սահմաններից դուրս։
Մենք երաշխավորում ենք մեր հաճախորդներին որոշումների կայացման անհատական մոտեցում, ճկուն սակագնային քաղաքականություն, ինչպես նաև ուշադիր ու հարգալից վերաբերմունք` ապահովելով բարձրակարգ սպասարկում։
