«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ` բանկի համար տնտեսական նշանակության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով մատուցող կազմակերպություն ընտրելու համար

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Բանկի համար տնտեսական նշանակության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով 
մատուցող կազմակերպություն ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել ՎՏԲ - Հայաստան բանկ` 0010, ք. Երևան, Նալբանդյան 46:
Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է` 2012թ. մարտի 15, ժամը 17-00:
Մրցութային հայտերի բացման օրն ու ժամն է` 2012 թ. մարտի 15, ժամը 17:15:
Մրցույթին մասնակցելու հրավերին և մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև դիմելով Բանկի Տնտեսական վարչություն։

Հասցեն` 0010, ք. Երևան, Նալբանդյան 46,
Հեռ. (+37410) 51-37-43, ներքին` 33-01
Էլ. փոստ` g.r.chagharyan@vtb.am

Տեղեկություններ մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների մասին

I.Մրցույթի կազմակերպիչ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան փ. 46, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար հայտերը կազմակերպություններից ընդունվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցման օրվանից մինչև 2012թ. մարտի 15-ը ներառյալ։ Մրցութային հայտերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-ից մինչև 17։00։ Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2012թ. մարտի 15, ժամը 17։00։

IV. Մրցույթի անցկացման կարգ

1. Մրցույթն անցկացվում է բաց ձևով, 12 լոտով։ Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, որը համաձայն է «Լոտերի և ձեռքբերվող ապրանքների նմուշների տեխնիկական նկարագրերի, ինչպես նաև գնման ենթակա ապրանքների ծավալների հետ» (տես բաժին V), և որի տվյալները համապատասխանում են մրցույթի կազմակերպչի կողմից առաջադրված «Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ»-ին (տես բաժին VI)։

2. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթերի վրա (կանոնադրական և գրանցումային փաստաթղթերը պատճեների ձևով), հաստատված մասնակից-կազմակերպությունների կնիքով և ստորագրված ղեկավարների կողմից, կնքված, սոսնձած փակ ծրարով: Ծրարի վրա պետք է նշված լինի հասցեները, կազմակերպությունների ամբողջական անվանումները` ուղարկող (մրցույթի մասնակից), ստացող (մրցույթի կազմակերպիչ), ինչպես նաև մասնակցի առաջարկության մեջ ընդգրկված լոտերի համարները և գրառում` Մրցութային հանձնաժողովին: Չբացել, մինչև մրցութային հանձնաժողովի նիստը:

3. Մրցույթի հայտերը պետք է ներառեն իրենց մեջ.

ա/. Առաջարկություններ ապրանքի մեկ միավորի գնի վերաբերյալ

Գինը պետք է ներառի իր մեջ ապրանքի մատակարարման և առաքման բոլոր ծախսերը (ներառյալ Բանկի գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր և կենտրոնական պահեստ ապրանքը առաքելու, տեղափոխելու, բարձելու, բեռնաթափելու, տեղաբաշխելու ծախսերը, հարկերն ու տուրքերը, այդ թվում մատակարարման հետ կապված մաքսային և այլ ծախսերը)։ Առաջարկած գները պետք է ներկայացված լինեն ՀՀ դրամով։

բ/. Մրցութային հայտերում պետք է նշվի.

  • արտադրող երկիրը և արտադրող կազմակերպությունը (կախված լոտից)
  • մատակարարելու պայմանները, ժամկետները և վճարման կարգը
  • ապրանքի թերությունը նկատելուց փոխարինման պայմանները
  • ապրանքի թերությունը նկատելուց փոխարինման հայտի արձագանքման ժամկետը։

գ/. Մրցույթային հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.

  • ապրանք մատակարարելու իրավունքը վավերացնող փաստաթուղթ (սերտիֆիկատ), որը տրված է արտադրող կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից (եթե այդպիսին կա, կախված լոտից)
  • կազմակերպության կանոնադրության պատճեն
  • պետ. գրանցման վկայականի և ներդիրների պատճեները
  • մասնակցի ցանկությամբ այլ անհրաժեշտ փաստաթղթեր

4. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգ

  • Մրցութային հանձնաժողովի, որի կազմում են նախագահ և 4 անդամներ, հատուկ նիստը նշանակվում է 2012թ. մարտի 15-ին մրցույթի կազմակերպչի հասցեում։
  • Մրցութային հանձնաժողովի հատուկ բաց նիստի ժամանակ մրցույթի մասնակիցների ներկայությամբ բացվում են մրցութային հայտերի ծրարները, որոշվում են մրցույթի մասնակիցների հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխանող առաջարկները և կազմվում է արձանագրություն։
  • Մրցութային հանձնաժողովի առաջին բաց նիստում, որը նշանակվում է մրցութային հանձնաժողովի հատուկ նիստի ժամանակ, ամփոփվում են մասնակիցների մրցութային հայտերում նշված առաջարկները, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը և կազմվում է համապատասխան արձանագրություն։
  • Հանձնաժողովի առաջին նիստից հետո, տաս բանկային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպիչը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր։
  • Մրցույթի մասնակիցներին մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո, երեք բանկային օրվա ընթացքում Մրցույթային հանձնաժողովը գրավոր, առանց հիմնավորման, ծանուցում է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին։

Պայմանագիր մրցույթի կազմակերպչի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է 10 բանկային օրվա ընթացքում, երբ երկու կողմերն էլ համաձայնվում են ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի բոլոր պայմաններին, և որի համաձայն մրցույթի հադթողը պարտավորվում է իրականացնել մատակարարումը` կատարել ապրանքների առաքումն ու տեղադրումը բանկի գրասենյակի, մասնաճյուղերի և/կամ կենտրոնական պահեստի տարածքներում։

V. Ապրանքների (լոտերի) նկարագիր

Տեխնիկական բնութագրերը, նմուշները, նկարագրերը, ստորև թվարկած լոտերի ապրանքների ծավալները կփոխանցվեն մրցույթին մասնակցելու ցանկացողներին հետևյալ հասցեով` ք. Երևան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Նալբանդյան 46:

Լոտ 1` Տնտեսական ապրանքներ

Լոտ 2` Կապարակնիք, Ապահովման կնիք /համարակալած/
Լոտ 3` Պոլիէթիլենային պարկեր
Լոտ 4` Աթոռներ
Լոտ 5` Գրենական պիտույքներ
Լոտ 6` Ա4 ֆորմատի թուղթ
Լոտ 7` Բանկոմատների և POS տերմինալների (տերմալ) թուղթ
Լոտ 8` Տպագրական նյութեր
Լոտ 9` Գլխավոր գրասենյակի և մասնաճյուղերի օդորակիչների սպասարկման աշխատանքներ
Լոտ 10` Էլեկտրոնային կշեռք ոսկի կշռելու համար և ոսկու դետեկտոր ԴեՄոն-յու
Լոտ 11` Ոսկին ստուգելու համար հակազդուկների հավաքածու
Լոտ 12` Բեռնափոխադրում և բանվորական ուժ

Այստեղ կարող եք բեռնել լոտերի նկարագիրը:

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

  1. Իրավաբանական անձի կարգավիճակ (ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ),
  2. Արտադրական (աշխատանքային) գործունեություն` 2 տարուց ոչ պակաս,
  3. Տվյալներ նման մրցույթների մասնակցության և բանկերի, վարկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանօրինակ ծառայություններ մատուցելու մասին։

Տվյալներ անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցների և որակավորում ունեցող մասնագետների առկայության մասին։ Սեփական նյութատեխնիկական միջոցների կամ համապատասխան մասնագետների բացակայության դեպքում անհրաժեշտ է նշել համագործակից կազմակերպության անվանումը, հասցեն և տեխնիկական հնարավորությունները։ 

Ծանոթագրություն
Հավասար պայմանների դեպքում մրցույթի հաղթողին որոշելիս նախապատվությունը տրվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ

»

 ՓԲԸ հաճախորդին։