«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն անցկացնում է բաց մրցույթ Բանկում հերթերի կառավարման համակարգի մշակման, ներդրման և ուղեկցման նպատակով կազմակերպություն ընտրելու համար

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն (այսուհետև` Բանկ) հայտարարում է բաց մրցույթ Բանկում հերթերի կառավարման համակարգի մշակման, ներդրման և ուղեկցման նպատակով կազմակերպություն ընտրելու համար (այսուհետև` Մրցույթ): 

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ կամ ոչ-ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան փորձ, անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՎՏԲ-Հայաստան բանկ` ՀՀ, ք. Երևան, 0010, Նալբանդյան 46 հասցեով:
Մրցութային առաջարկներն ընդունվում են մինչև 2012թ.-ի փետրվարի 20-ը, ժամը 17:00 ներառյալ:

Մրցութային դիմումների ծրարները կբացվեն 2012թ.-ի փետրվարի 23-ին` ժամը 17:10:

Մրցույթի մասնակցության պայմաններ      
Մրցույթի մասնակցության պայմանների Հավելված 1,2,3 
Հերթերի կառավարման համակարգի ներդրման նկատմամբ ներկայցվող տեխնիկական պահանջներ

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել Բանկի Բանկային տեխնոլոգիաների զարգացման բաժին:

Հասցե` ք. Երևան, 0010, Նալբանդյան 46
Հեռ. (+37410) 51-37-49; ներքին համար` 29-01: