որոնում
ՎՏԲ - Հայաստան Բանկը հայտարարում է տպիչների համար քարտրիջների և դրանց լիցքավորման համար տոներների, համակարգչային տեխնիկայի և հարակից սարքավորումների ձեռք բերման նպատակով մատակարար կազմակերպություն ընտրելու մրցույթ
«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ – ն ս.թ. փետրվարի 29 – ին իրականացնելու է Բանկի կողմից` Բանկում շահագործվող տպիչների համար քարտրիջների և դրանց լիցքավորման համար տոներների, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի և հարակից սարքավորումների (Հավելված 1–ում նշված ցանկով) ձեռք բերման նպատակով մատակարար կազմակերպություն ընտրելու մրցույթ:
Ձեր կողմից տրամադրված առաջարկություններում անհրաժեշտ է հստակ նշել հավելված 1–ում նշված ապրանքատեսակների արժեքները: Առաջարկները կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի լոտերով:
Լոտի հաղթողի ընտրության ժամանակ հանձնաժողովի կողմից հավանության կարժանանա գին + որակ չափանիշների համադրությամբ պայմանավորված առաջարկությունը: Ապրանքատեսակների երաշխիքային ժամկետները պետք է համապատասխանեն Հավելված 1-ում նշված երաշխիքային ժամկետներին և հստակ նշվելու է երաշխիք իրականացնող ընկերության անվանումը:
Հավելված 1–ում նշված ապրանքատեսակները Բանկին մատակարարվելու են` ԼՕՏ1 – ԼՕՏ26 ներառյալ միանգամից, իսկ ԼՕՏ 27 – ԼՕՏ 47 ներառյալ‚ 2012թ. ընթացքում նախապես (Բանկի և մատակարար կազմակերպության միջև) ձեռք բերված պայմանավորվածությամբ նախանշված փուլերով և խմբաքանակներով: Յուրաքանչյուր մատակարարման փուլի համար կողմերի միջև կկնքվի առանձին պայմանագիր` ներառելով տվյալ փուլում մատակարարվող ապրանքատեսակները համապատասխան խմբաքանակներով և փուլի մատակարարման ժամկետները:
Առաջարկությունները «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ (հասցե ք. Երևան Նալբանդյան 46 հասցեով) ներկայացնել մինչև 2012թ փետրվարի 29 – ը ժ 17:00 – ն ներառյալ` փակ կնքված ծրարով:
Մասնակիցը առաջարկությունների հետ միասին պետք է ներկայացնի նաև ընկերության կանոնադրության, գրանցման վկայականի (տնօրենի վերաբերյալ ներդիրով) պատճեները` յուրաքանչյուր էջը ընկերության կնիքով վավերացված և «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ, բաժնետերերի ռեեստրից քաղվածք ընկերության բաժնետերերի վերաբերյալ (ՍՊԸ–ների դեպքում տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնեմասի սեփականատերերի մասին): Առաջարկության փաթեթի բոլոր էջերի վրա հստակ նշված պետք է լինի առաջարկությունը ներկայացնող ընկերության անվանումը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել Բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն:
Հասցե` ք. Երևան, 0010, Նալբանդյան 46
Հեռ. (+37410) 51-37-12; ներքին համար` 27-31
