որոնում
Հայտարարվում է մրցույթ ՎՏԲ-Հայաստան Բանկում 2012թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ, 2012թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգաքննում իրականացնելու նպատակով անկախ աուդիտորական կազմակերպություն ընտրելու համար
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է ՎՏԲ-Հայաստան Բանկում 2012թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ, 2012թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգաքննում իրականացնելու նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:
Մրցույթի կազմակերպիչ` «ՎՏԲ-ՀայաստանԲանկ»ՓԲԸ
Հասցե` ՀայաստանիՀանրապետություն, ք. Երևան, Նալբանդյանփ. 46
Ինտերնետ կայք` www.vtb.am
Պատասխանատու անձ 1` Ա. Բեգլարյան, Ներքին աուդիտի վարչության պետ
Հեռախոս` (374 10) 74-95-29
Էլ. փոստի հասցե` audit@vtb.am
Պատասխանատու անձ 2` Ն. Երիցյան, Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Հեռախոս` (374 10) 51-37-33
Էլ. փոստի հասցե` naira.yeritsyan@vtb.am
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2012թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ, 2012թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգաքննում իրականացնելու համար հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ:
ԳԼՈՒԽ 1. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՔՆՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Աուդիտորական ստուգաքննման առարկան պետք է ներառի հետևյալ տարրերը.
- բանկի ֆինանսական հաշվետվությունները (ներառյալ, ՎՏԲ բանկային խմբի համախմբված հաշվետվությունները),
- բանկի ներքին հսկողության համակարգը,
- ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը` ընթացիկ վիճակը, թերությունները, զարգացման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ,
- ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները,
- հարկերի հաշվառում և վճարում,
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առնվազն հինգ մասնաճյուղերում համալիր ստուգումներ:
ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են առնվազն հետևյալ չափանիշներին.միջազգային ճանաչվածություն (հեղինակություն),
- համապատասխան ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,
- աուդիտի անցկացման համար բավարար ռեսուրսների առկայություն, աուդիտ իրականացնող խմբի ղեկավարի, աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ,
- աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
- աուդիտորական կազմակերպության անկախության ցուցադրում,
- նախատեսված ժամկետներում աշխատանքների իրականացման հնարավորություն,
- միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել Բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է Բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:
ԳԼՈՒԽ 3. ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
3.1. Մրցութային առաջարկի (հայտի) բնօրինակը և պատճենը, հայերեն և ռուսերեն լեզուներով (բնօրինակի և պատճենի վրա գրվում են համապատասխանաբար «Բնօրինակ» և «Պատճեն» բառերը), բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ փակ, սոսնձված, կնքված և լիազորված անձի կողմից ստորագրված ծրարով մինչև 2012թ. մարտի 13-ի ժամը 17:00-ն պետք է ներկայացվեն «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ:
3.2.Ծրարի վրա պետք է առկա լինեն` մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն) և «Չբացել, մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը» գրառումը: Ծրարի վրա պետք է առկա լինի քառանիշ գաղտնաբառ:
3.3. Մրցույթի հայտը ներկայացնող անձիք կարող են անվճար ստանալ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Տնօրինության 13.03.2009թ. թիվ 93 որոշմամբ հաստատված «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կարիքները բավարարելու նպատակով ապրանքների մատակարարման պատվերների տեղաբաշխման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման տենդերի (մրցույթի) անցկացման կարգի մասին կանոնակարգի» պատճենը:
3.4.Մրցույթի հայտերը կբացվեն 2012թ. մարտի 14-ին ժամը 10:00 ք. Երևան, Նալբանդյան 46 հասցեում Մրցութային հանձնաժողովի նիստում: Մրցույթի հայտերը ներկայացնող անձիք (ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել մրցույթային հանձնաժողովի հայտերի բացման նիստին:
3.5. Մրցույթի հրապարակային ծանուցման հրապարակումից հետո փոփոխությունների և լրացումների դեպքում մրցույթի մասնակիցների կրած իրավական վնասների համար Բանկը ռիսկ չի կրում:
3.6.Աուդիտորական կազմակերպությունը պետք է նշանակի ներկայացուցիչ, որը պատասխանատու կլինի աուդիտի իրականացման որակի և ժամկետի, ինչպես նաև Բանկի և կազմակերպության միջև հաղորդակցության ապահովման համար:
3.7.Առաջարկությամբ պետք է հստակ համաձայնեցվի աշխատանքային լեզուն: Առօրյա գործընթացում անգլերեն լեզուն պարտադիր չէ, իսկ հաշվետվությունները պետք է կազմվեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
3.8. Առաջարկությունը պետք է ներառի երկու փաթեթ` տեխնիկական և ֆինանսական բաղադրիչների տեսքով, որոնք պետք է ուղարկվեն մրցույթի մասնակիցների կողմից առանձին-առանձին:
3.9.Առաջարկի տեխնիկական բաղադրիչը պետք է առնվազն ներառի հետևյալ տարրերը`
- միջազգային ճանաչվածություն,
- համապատասխան ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,
- աուդիտի անցկացման համար բավարար ռեսուրսների առկայություն, մասնավորապես` խմբի անդամներից քա՞նիսն են մասնակցել նմանատիպ նախագծերում, արդյոք ունե՞ն նրանք գործնական փորձ,
- աուդիտորական կազմակերպության անկախության ցուցադրում,
- աուդիտի կողմից կիրառվող մեթոդների և մոտեցումների մանրակրկիտ բացատրություն,
- նախատեսված ժամկետներում աշխատանքների իրականացման հնարավորություն,
- աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրվող լրացուցիչ ծառայությունների ներկայացում (խորհրդատվություն, նյութեր, թրեյնինգներ և այլն),
- ՎՏԲ խմբի այլ բանկերի հետ աշխատանքային փորձ (հնարավորության դեպքում ներկայացնել այլ բանկերի երաշխավորությունը),
- ՀՀ տարածքում այլ բանկերի հետ աշխատանքային փորձ:
3.10. Առաջարկի ֆինանսական բաղադրիչը պետք է ուղեկցվի համապատասխան մանրամասն բացահայտումներով և ներառի`
- ընդհանուր գինը արտահայտված ՀՀ դրամով, ներառյալ հարկման ենթակա բոլոր վճարները,
- ծախսային բաղադրիչների բացված (մանրակրկիտ) վերլուծություն,
- վճարումների ժամանակացույց:
ԳԼՈՒԽ 4. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
4.1.Կանոնադրության, գրանցման վկայականի, լիցենզիայի պատճենները,
4.2.Հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,
4.3.Մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ փաստաթղթեր:
ԳԼՈՒԽ 5. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՂԹՈՂԸ
5.1 Հաղթող կճանաչվի մրցույթի այն մասնակիցը, որը լավագույն ձևով կհամապատասխանի մրցույթային հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին:
5.2. Մրցութային առաջարկները կքննարկվեն և արդյունքները կհաստատվեն օրենքով սահմանված կարգով:
5.3. Մրցույթի հաղթողը կճանաչվի հանձնաժողովի որոշմամբ, որի մասին մասնակիցը գրավոր կտեղեկացվի մինչև 2012թ. մարտի 20-ը:
ԳԼՈՒԽ 6. ԱՈՒԴԻՏԻ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
6.1.Աուդիտորական աշխատանքը պետք է ամփոփվի Բանկին հետևյալ հաշվետվությունների ներկայացմամբ.
6.1.1. 2012թ. 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների Աուդիտորական դիտարկումը (համաձայն ՎՏԲ բանկային խմբի համախմբված հաշվետվության ձևերի),
6.1.2. 2012թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» (համաձայն միջազգային ստանդարտների և ՎՏԲ բանկային խմբի համախմբված հաշվետվության ձևերի),
6.1.3. Ֆինանսական ցուցանիշների եռամսյակային աուդիտորական եզրակացությունը` բանկի և ՎԶԵԲ-ի հետ 24.12.2008թ. կնքված պայմանագրի համաձայն (ՎԶԵԲ-ի հետ պայմանագրի պատճենը կտրամադրվի մրցույթի հաղթողին):
6.2. 2012թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների գծով աշխատանքները պետք է սկսվեն համապատասխանաբար 2012թ. ապրիլի 5-ից, հուլիսի 5-ից, հոկտեմբերի 5-ից ոչ ուշ, 2012թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության գծով աշխատանքները պետք է սկսվեն 2013թ. հունվարի 15-ից ոչ ուշ:
6.3. 2012թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների դիտարկումները, պետք է ներկայացվեն յուրաքանչյուր եռամսյակի ավարտից ոչ ուշ քան 30 օր հետո,
2012թ. տարեկան ֆինանսական հաշվետվության գծով դիտարկումը պետք է ներկայացվի 2013 թ-ի փետրվարի 3-ից ոչ ուշ, Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2013թ. մարտի 5-ը:
6.4. 2012թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների գծով Աուդիտորական եզրակացությունները և «Նամակ ղեկավարությանը» (համաձայն միջազգային ստանդարտների) պետք է կազմվեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, 2012թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակների միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների դիտարկումը` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Երեք լեզուներով փաստաթղթերը պետք է ունենան հավասար իրավաբանական ուժ:
6.5. Հաշվետվությունները պետք է ներկայացվեն թղթային և էլեկտրոնային ձևաչափով (ընդամենը 6 օրինակ):
