Բանկի ղեկավարություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի կառավարման բարձրագույն մարմին է հանդիսանում Բաժնետերերի ընդհանուր ժողովը։
Խորհուրդը իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր կառավարում ՀՀ Օրենսդրությամբ Խորհրդի իրավասություններին վերապահվող հարցերի սահմաններում։

ՎՏԲ-Հայաստան Բանկի ընթացիկ գործունեությունը իրականացնում է Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը, որոնք ենթարկվում են Բանկի Ժողովին և Խորհրդին։ ՎՏԲ-Հայաստան Բանկի կառավարման գործընթացը նախատեսում է ռազմավարական և տակտիկական որոշումների ընդունման արդյունավետ համակարգ և իրականացվում է միջազգային չափանիշներին և Հայաստանի գործող Օրենսդրությանը համապատասխան։
Բանկի ղեկավարությունը ներկայացված է ֆինանսական բնագավառում մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով։

      

Գուսև Յուրի Վլադիմիրի

Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ

ՎՏԲ-Հայաստան բանկում է  2009 թվականից: 
Ունի 6 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում:  
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2005 թվականին «Բանկ Զենիտ» ԲԲԸ: 
2006 թվականին  աշխատել է «ՕՏՌ» ՍՊԸ խորհրդատվական ընկերությունում: 
2008 թվականին աշխատել է ՎՏԲ ԲԲԸ Դուստր բանկերի դեպարտամենտում:  
2009 թվականին նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Ֆինանսական դեպարտամեբտի տնօրեն: 

Ծնվել է 1980 թվականի ապրիլի 4-ին: 
Ունի երկու բարձրագույն կրթություն` տեխնիկական և տնտեսագիտական:  
 2005 թվականին ավարտել է Մոսկվայի  ինժեներաֆիիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ճարտարագետ-ֆիզիկ է:  
2006 թվականին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը` ավարտելով Մոսկվայի  ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, մասնագիտությամբ տնտեսագետ է:


      

Ստրատան Ալյոնա Գեորգիի

Բանկային ռիսկերի վերահսկողության Դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ (2008թ. հունիսից)
 
ՎՏԲ-Հայաստան բանկում է 2008 թվականից: 
Ունի 9 տարվա  աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում: 
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2002 թվականին Մոլդովայի Հանրապետության Կենտրոնական բանկում: 
2005-2007 թվականներին աշխատել է Մոլդովայի Հանրապետության Ազգային բանկում որպես բյուջետավորման, ֆինանսների և հաշվապահության Դեպարտամենտի տնօրեն, Գլխավոր հաշվապահ:
2006-2007 թվականներին եղել է Մոլդովայի Հանրապետության Ազգային բանկի Գլխավոր աուդիտորը:
2007-2008 թվականներին աշխատել է Պրոկրեդիտ բանկում (Վրաստան): 
2007 թվականից աշխատում է ՎՏԲ-Հայաստան բանկում բանկային ռիսկերի վերահսկողության Դեպարտամենտի տնօրենի պաշտոնում:

Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 21-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
1999թ. ավարտել է Մոլդովայի պետական ագրարային համալսարանը` հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:
2002 թվականին ստացել է տնտեսագիտության և կառավարման բնագավառում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006թ. ավարտել է Գրենոբլի Բիզնեսի բարձրագույն դպրոցի գործնական կառավարման մագիստրոսի դասընթացը:


        

          
Սարգսյան Արմեն Մառլենի


Գործառնական դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ (2007թ. սեմպտեմբերից)
 

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2007 թվականից: 
Ունի 16 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում: 
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1995 թվականից ՀՀ Կենտրոնական բանկում: 
1996-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում:  
2007 թվականից աշխատում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Գործառնական դեպարտամենտի տնօրեն: 
Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 21-ին: 
Ունի բարձրագույն տեխնիկական կրթություն: 
1993 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի “Հաշվողական տեխնիկա” ֆակուլտետը` «ԷՀՀ-ի կոնստրուկտոր եվ տեխնոլոգ» մասնագիտությամբ: 

            

           

Մամիկոնյան Մերի Արտյոմի

Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ  (2009թ. հունվարից)

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2009 թվականից:
Ունի 9 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2002թվականից ''Վնեշտորգբանկ'' ԲԲԸ (ք. Մոսկվա): 
2003 – 2004 թվականներին աշխատել է  “Ռոսբանկ” ՓԲԸ (ք. Մոսկվա) որպես խոշոր հաճախորդների մենեջեր:
2004 թվականի ավարտին  նշանակվել է  ‘’Հայխնայբանկ’’ ՓԲԸ  (ք. Երևան) կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության պետի տեղակալի, խոշոր հաճախորդների բաժնի պետի պաշտոնին:
2006 – 2007թվականներին մասնակցել է «Կասկադ Կրեդիտ» ՓԲԸ ունիվերսալ վարկային կազմակերպության ստեղծման և զարգացման աշխատանքներին որպես վարկային բաժնի ղեկավար: 
2007 – 2008 թվականներին աշխատել է “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ որպես կորպորատիվ հաճախորդների վարչության պետ: 

Ծնվել է 1980 թվականի հուլիսի 26-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: .
2002 թվականին ավարտել է ՌԴ Ֆինանսների Ակադեմիան` ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ:


        

Խաչատրյան Արտակ Վլադիլենի

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ (2010 թվականի հուլիսից)

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2010 թվականից:
Ունի 15 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում:
2008-2010 թվականներին  աշխատել է Կոնվերս բանկում (Հայաստան) որպես մանրածախ բիզնեսի ղեկավար:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին HSBC խմբում: 2006-2008 թվականներին զբաղեցրել է HSBC Բանկ Հայաստանի մանրածախ բիզնեսի և մասնաճյուղային ցանցի ղեկավարի պաշտոնը:

Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 12-ին:
1997 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ մաթեմատիկոս:


  

Ավետիսյան Արշակ Հրանտի

Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ

ՎՏԲ- Հայաստան բանկում է 2004 թվականից:
Ունի 16 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում:
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1993 թվականին Հայխնայբանկում: Աշխատել է տարբեր պաշտոններում` սկսած ավագ տնտեսագետից մինչև Հաշվապահական հաշվառման և հաշվատվությունների վարչության պետ – Գլխավոր հաշվապահ:

Ծնվել է 18 օգոստոսի 1970թ.
2009թ. վերապատրաստվել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության Ակադեմիայում:
2007 – 2008 թ.թ. սովորել է ՎՏԲ Կորպորատիվ Համալսարանում:
1998թ. ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, “Ֆինանսներ և վարկ” մասնագիտության :
1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, “Կիրառական մաթեմատիկա” մասնագիտությամբ: 

   Սվիմոնիա Լալի Էմզարի

Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2010 թվականից:  
Ունի 15 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, մարքետինգի և PR բնագավառում:  
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին  Թբիլիսիի Պետական Համալսարանի ուսանողական թերթում:  
2006-2009 թվականներին աշխատել է ՊրոԿրեդիտ բանկում (Վրաստան) որպես մարքետինգի գծով մասնագետ,  հասարակայնության հետ կապերի մենեջեր: 2008-2009 թվականներին ղեկավարել է Մարքետինգի և PR բաժնի աշխատանքները ՊրոԿրեդիտ բանկում (Հայաստան):  
2004-2006 թվականներին եղել է MSG գովազդային գործակալության  մարքետինգի գծով մենեջեր:  
2002-2003 թվականներին աշխատել է Sparkasse բանկում, Մարքետինգի և PR բաժնում (Գերմանիա):  
2001-2003 թվականներին եղել է  Fonetix Call Center GmbH (Գերմանիա) վաճառքի խմբի անդամ, օպերատոր:  
1996-1998թ. եղել է Թբիլիսիի Պետական Համալսարանի ուսանողական թերթի թղթակից, լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ:  

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 13-ին:  
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:  
Ավարտել է Իվ. Ջավախիշվիլիի անվ. Թբիլիսիի Պետական Համալսարանը, բակալավրի աստիճան տնտեսագիտության բնագավառում:  
1999-2003 թվականներին սովորել է Բրանդերբուրգյան Տեխնիկական Համալսարանում (Գերմանիա), տնտեսագիտության ֆակուլտետ:   

2005թ. ավարտել է Ակադեմիական Կենտրոն, Մարքետինգի և Կառավարման գծով ծրագիր:               

   

Էլոյան Արմենակ Վաղինակի

Իրավաբանական վարչության պետ 

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2002 թվականից: 
Ունի 25 տարվա աշխատանքային փորձ: 
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1986 թվականին ՀՀ Դատախազությունում: 
1986-1993 թվականներին եղել է քննիչ, ավագ քննիչ և հատուկ գործերով քննիչ ՀՀ Դատախազության համակարգում: 
1993-1996 թվականներին եղել է ՀՀ Դատախազության Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ: 
1996-1998 թվականներին եղել է ԱԺ իրավաբանական ծառայության առաջատար մասնագետ: 
1998-2002 թվականներին եղել է Երևան քաղաքի Քաղաքապետի խորհրդատու: 
2002 թվականին եղել է Երևանի Բժշկական Համալսարանի իրավաբան: 
2002 թվականից զբաղեցնում  է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Իրավաբանական վարչության պետի պաշտոնը: 

Ծնվել է 1962 թվականի հունվարի 6-ին: 
1986 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան:


      

Ավետիսյան Ալեքսանդր Հրանտի

Տնօրինության աշխատակազմի ղեկավար

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2007 թվականից:
Ունի 28 տարվա աշխատանքային փորձ էկոնոմիկայի և ֆինանսների բնագավառում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1983 թվականին Հայաստանի Պետպլանում:
1983-1990 թվականներին աշխատել է որպես ավագ ինժեներ, գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, կրթության, մշակույթի և առողջապահության բաժնի պետ Հայաստանի Պետպլանում:
1990-1992 թվականներին զբաղեցրել է ՀՀ Էկոնոմիկաի պետական կոմիտեի սոցիալական ոլորտի բաժնի պետի պաշտոնը:
1992-1994 թվականներին եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր  «Արմենպրես» Հայկական պետական լրատվական գործակալության տնօրենի տեղակալ:
1994-2001 թվականներին աշխատել է «Արդշինբանկ»  ՓԲԸ որպես Մենեջերների բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, Բանկային ծառայությունների և տեղեկատվության բաժնի պետ, Աշխատակազմի ղեկավար:
2001-2002 թվականներին զբաղեցրել է մարքետինգի ղեկավարի պաշտոնը  «Առկա» լրատվական գործակալությունում:
2002-2007 թվականներին եղել է «ՖաքսՏրանզիտ» ՍՊԸ գործադիր տնօրեն:
2007-2009 թվականներին զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գովազդի  և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:
2009 թվականից զբաղեցնում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Տնօրինության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 2-ին:
Ունի բարձրագույն տեխնիկական կրթություն:
1977 թվականին ավարտել է Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությունը ինժեներ-շինարար:
2001 թվականից Հայաստնաի լրագրողների միության անդամ, ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումների հեղինակ:


                       

Խաչիկյան Հեղինե Վաղարշի

Կորպորատիվ կառավարման բաժնի ղեկավար, Խորհրդի քարտուղար 

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2010 թվականից։  
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2007թվականից “Ինեկոբանկ” ՓԲԸ-ում։  
2007-2010 թվականներին աշխատել է “Ինեկոբանկ” ՓԲԸ Իրավաբանական ծառայությունում որպես իրավախորհրդատու։  
2010թ.-ից հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Կորպորատիվ կառավարման բաժնի ղեկավար, Խորհրդի քարտուղար։  

Ծնվել է 1985 թվակաանի դեկտեմբերի 1-ին։  
Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն։  
2008թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, ստացել է Իրավագիտության մագիստրի աստիճան, Իրավագիտություն մասնագիտությամբ։


       

 

Բեգլարյան Արսեն Բորիկի

Ներքին աուդիտի ղեկավար (2003 թվականի հուլիսից) 

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2003 թվականից:  
Ունի 13 տարվա  աշխատանքային փորձ բանկային համակարգում:  
1999 - 2003 թվականներին աշխատել է Հայագրոբանկում որպես հաշվետվությունների բաժնի պետ: 
1998 -1999 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես բանկային վերահսկողության վարչության մասնագետ: 
2003 թվականից զբաղեցնում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:  

Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 8-ին: 
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: 
1994թ ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը, մասնագիտությամբ տնտեսագետ-հաշվապահ է: 
2003 թվականի հուլիսից ունի ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ղեկավարի վկայական:


     

Ճաղարյան Գևորգ Ռուբենի

Տնտեսական վարչության պետ

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2009 թվականից:
Ունի 16 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ-տնտեսական բնագավառում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1981 թվականին Շինարարության Նախարարությանն առընթեր ԱՇՆԱՄ  N5 ԵԲԿ գործարանում:
1981-1985 թվականներին եղել է Ե/Բ արտադրանքի արտադրության գծով վարպետ, ավագ ինժեներ և արտադրամասի պետ:
1985-2009 թվականներին ծառայել է Հայաստանի պետական անվտանգության մարմիններում:
2009 թվականից աշխատում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Տնտեսական վարչության պետի պաշտոնում: Ծնվել է 1959 թվականի ապրիլի 26-ին:
Ունի բարձրագույն տեխնիկական կրթություն:
1981 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Ճարտարաշինարարական ֆակուլտետը, մասնագիտությունը`ինժեներ-շինարար:


 

Ղումաշյան Էդուարդ Զալիկոյի

Անվտանգության վարչության պետ 

ՎՏԲ-Հայաստան բանկում է 2008 թվականից: 
1980-2008 թվականներին ծառայել է պետական անվտանգության մարմիններրում: 
2008 թվականից զբաղեցնում է  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Անվտանգության վարչության պետի պաշտոնը: 

Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 7-ին:  
Ունի բարձրագույն կրթություն:

Բանկի  ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների մասին տեղեկություն
Բանկի  ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների մասին տեղեկություն (յուրաքանչյուրին առանձին)
Բանկի խորհրդի անդամների, տնօրինության նախագահի և գլխավոր հաշվապահի հաշվետու ժամանակահատվածում բանկից ստացված վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն