որոնում
Բանկի և բանկի հետ կապված անձանց միջև գործարքները կարգավորող ընթացակարգեր
ՙՎՏԲ - Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Խորհրդի
ՙ_07 ՚ օգոստոսի 2006թ.
N __23 որոշմամբ
Խորհրդի նախագահª
_____(ստորագրություն)_ Օ. Մուրադյան
ՑԱՆԿ
Բանկի հետ կապված անձ հանդիսացող աշխատողների և վարկավորման էական պայմանների
1. Բանկի հետ կապված անձ հանդիսացող աշխատակիցների ցանկ
ա) Խորհրդի Նախագահ
բ) Խորհրդի անդամներ
գ) Գլխավոր տնօրեն
դ) Գլխավոր տնօրենի տեղակալ
ե) Գլխավոր հաշվապահ
զ) Գլխավոր հաշվապահի տեղակալ
է) Ներքին հսկողության վարչության պետ
ը) Ներքին հսկողության վարչության աշխատակիցներ
թ) Տնօրինության անդամներ
ժ) Բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ
ի) Բանկի տարածքային ստորաբաժանումների գլխավոր հաշվապահներ
լ) Բանկի վարչությունների պետերը
խ) Բանկի վարչություների պետերի տեղակալները
ծ) Բանկի բաժինների պետերը
կ) Խորհրդի նախաահի խորհրդականները
հ) Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի Խորհրդականները
2. Բանկի հետ կապված անձ հանդիսացող աշխատողների վարկավորման էական պայմաներն են`
ա. Վարկի առավելագուն սահմանաչափը մեկ վարկառուի գծով` ամսական աշխատավարձի տասնապատիկը, տարեկան 14% տոկոսադրույք, մարման առավելագույն ժամկետը մինչև 36 օր:
բ. Սույն ցանկի 2-րդ կետի ՙա՚ ենթակետի դրույթները չեն տարածվում Բանկի հետ կապված անձ հանդիսացող աշխատողնրի վարկավորմանը, եթե տրամադրվում են առանձին տեսակի վարկեր (հիփոթեքային վարկավորում, տուրիստական ծրագրով վարկավորում, վարկավորում ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով, կենցաղային, համակարգչային տեխնիկայի, կահույքի և այլ ապրանքների ձեռք բերման վարկավորում և այլն), որոնք գործում են համակարգում և կանոնակարգված են Բանկի ներքին իրավական ակտերով:
3. ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի 39 հոդվածի համաձայն, ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Խորհրդի կողմից հաստատված համարել բոլոր այն գործարքները, որոնք կնքվում են բանկի հետ կապված անձանց հետ համաձայն 2-րդ կետի ՙա՚ և ՙբ՚ ենթակետի, ինչպես նաև այլ գործարքներ (ավանդային և այլ), որոշնք կնքվում են համաձայն ներքին ակտերի (կարգեր, կանոնակարգեր, որոշումներ, հրամաններ և այլն):
4. ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի 39 հոդվածի համաձայն, ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Խորհրդի կողմից հաստատված համարել բոլոր այն գործարքները, որոնք կնքվում են 1-ին կետի ՙա-հ՚ ենթակետերով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձանց հետ համաձայն 2-րդ կետի ՙբ՚ ենթակետի, ինչպես նաև այլ գործարքներ (ավանդային և այլ), որոշնք կնքվում են համաձայն ներքին ակտերի (կարգեր, Կանոնակարգեր, որոշումներ, հրամաններ և այլն):
5. Գործարքները, որոնք կնքվում են այլ պայմաններով, քան սահմանված են սույն ցանկի 2-րդ կետի ՙա՚ և ՙբ՚ ենթակետերով և ներքին ակտերով (կարգեր, կանոնակարգեր, որոշումներ, հրամաններ և այլն), ինչպես նաև Բանկի մասնակիցների հետ, ենթակա են ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Խորհրդի հաստատման:
6. Յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել Խորհրդին տեղեկանք` 1-ին կետի ՙա-հ՚ ենթակետերով սահմանված անձանց հետ, ինչեպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված անձանց հետ կնքվող գործարքների վերաբերյալ:
