որոնում
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ խորհրդին կից աուդիտի կոմիտեի առաքելությունն ու հիմնական նպատակները
Համագործակցելով Խորհրդի հետ իրականացնում է խորհրդի վրա դրված բանկի ներքին հսկողության գործառույթները:Իրականացնում է ներքին աուդիտի համակարգի և «ռիսկ-մենեջմենթ» գործառույթների վերահսկողությունը, բացահայտում, քննարկում և իր իրավասության շրջանակներում լուծում ներքին աուդիտի գործառույթների հետ կապված հիմնահարցեր,ներկայացնում է բանկի Խորհրդին համապատասխան առաջարկներ, համագործակցում բանկում «հսկողության միջավայր» և «աուդիտի մշակույթ» կազմավորման համար:
