որոնում
Խորհուրդ
Խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր կառավարում ՀՀ Օրենսդրությամբ Խորհրդի իրավասություններին վերապահվող հարցերի սահմաններում:
Խորհրդի բացառիկ իրավասությանն են վերաբերում`
- Բանկի գործունեության առաջնային ուղղությունների որոշումը, Բանկի տարեկան բիզնես պլանի հաստատումը, ինչպես նաև դրա կատարումը, և իրականացման նկատմամբ վերահսկումը;
- Տարեկան և արտահերթ Ժողովների կանչ, դրանց օրակարգերի հաստատում, Ժողովի ուսումնասիրմանը հարցերի ներկայացում` ՀՀ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և Ժողովին ներկայացվող հարցերով առաջարկների ներկայացում;
- Տնօրինության նախագահի և անդամների նշանակում, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցում, Տնօրինության գործունեության ընթացակարգի հաստատում և վերահսկում նրանց գործունեության նկատմամբ;
- Բանկում ներքին վերահսկման չափանիշների սահմանում համաձայն ներքին վերահսկման մինիմալ պայմանների, հաստատված ՀՀ ԿԲ նորմատիվ-իրավական ակտերով;
- ՀՀ Օրենսդրությամբ սահմանված Բանկի կողմից ֆինանսական գործարքների իրականացման կարգը որոշող ներքին իրավական ակտերի ընդունում;
- Բանկի ադմինիստրատիվ կազմակերպչական կառուցվածքի հաստատում, բանկի տարածքային ստորաբաժանումների ստեղծում և լիկվիդացում;
- ՀՀ Օրենսդրությամբ և Բանկի Կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհուրդը ընտրվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ժողովով:
Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհուրդը կազմված է 5 անդամներից:
Խորհրդի նախագահ
Օլգա Կոնստանտինի Դերգունովա
Բանկ ՎՏԲ ԲԲԸ Վարչության անդամ
Խորհրդի անդամներ
Ալեքսանդր Վալերիի Յաշնիկ
Բանկ ՎՏԲ ԲԲԸ Փոխնախագահ
Դուստր ֆինանսական կազմակերպությունների զարգացման և կորպորատիվ բիզնեսի համակարգման վարչության պետ
Արտյոմ Սերգեյի Դովլատով
Բանկ ՎՏԲ ԲԲԸ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի բանկերի կոորդինացման վարչության պետի տեղակալ
Իլյա Դմիտրիի Վասիլյև
Բանկ ՎՏԲ ԲԲԸ Ռազմավարության և կորպորատիվ զարգացման Դեպարտամենտի Ռազմավարական նախագծերի իրականացման վարչության կառավարիչ տնօրեն
Սմակով Վսեվոլոդ Վալերիի
«Բանկ ՎՏԲ 24» ՓԲԸ Փոխնախագահ
ԱՊՀ երկրներում մանրածախ բիզնեսի զարգացումը համակարգող վարչության պետ
